Ուղեփակոց․ սահմանները հատող երաժշտությունը
DOI-:
https://doi.org/10.46991//hc.2024.21.2.353Բանալի բառեր-:
արցախյան պատերազմ, Բաքվի երաժիշտներ, դուդուկ, Թիֆլիսի երաժիշտներ, Իրան, Լ․ Կարախան, Կ․ Չարչօղլյան, Հայրենական պատերազմ, Հ․ ԲախտիկյանԱմփոփում
Բնության կամ մարդու որոշարկած իրական ու ոչ նյութական սահմաններն ի սկզբանե բաժանարար գծեր են ժամանակների, աշխարհների, պետությունների ու մշակույթների միջև։ Ու թեև դրանք կարող են անբեկանելի կամ հույժ փխրուն թվալ՝ անհրաժեշտության դեպքում մարդը փորձում է ուղղակի կամ անուղղակիորեն հատել, վերացնել կամ ընդհակառակը՝ հիմնանորոգել ու ամրացնել ուղեփակոցները։ Երբեմն էլ, ի հեճուկս արգելքների ու միայն իրեն հասու գերագույն ուժերի ազդեցությամբ՝ երաժշտությունն է անցնում իրական ու անտեսանելի ջրբաժանների միջով՝ վերահաստատելով հավասարակշռության ու հավերժության կարգը։
Այս ամենի մասին խորհելիս՝ առաջինն Օրփեոսի [Кун, 2021, 301-306] կերպարն էինք մտաբերում․այն առասպելական երաժշտի, որի կիթառի հնչյուններին ենթարկվում էին բնությունն ու անգամ մեռյալների հոգիների տիրակալ՝ Հադեսի թագավորությունը։
Ներկայացվող հոդվածի շրջանակներում փորձելու ենք մասնագիտական գրականության, արխիվային նյութերի ու դաշտային հետազոտությունների ընթացքում մեր գրանցված փաստերի ու բանավոր պատմությունների հիման վրա համադրաբար դիտարկել սահման-երաժիշտ-երաժշտության փոխհարաբերությունները՝ խաղաղ համակեցության ու կոնֆլիկտային իրավիճակների մի քանի օրինակով։ Ըստ այդմ՝ չորս իրական պատմության միջոցով կներկայացնենք սահման հասկացողության ժամանակային, սոցիոմշակութային ու քաղաքական տարբեր պատկերացումներն ու իրողությունները, ապա նաև՝ այն հատելու «իրավունքը վաստակած» անվանի երաժիշտներին ու երաժշտությունը, որոնք հանրության տարբեր շերտերի ընկալումներում, վեր էին կրոնական, քաղաքական ու սոցիալական հակադրություններից ու հակամարտություններից։
Հղումներ
Անտոնյան Յ., Մուրադյան Հ., «Խորհրդահայ մշակույթ» կոնցեպտի ու դիսկուրսի ձևավորման համատեքստի շուրջ (ներածության փոխարեն), Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները, հոդվածների ժողվածու, Երևան, 2023, ԵՊՀ հրատ., էջ 8-41։
Բրուտյան Մ․, Հայ քաղաքային ժողովրդական երաժշտության կատարողական արվեստի պատմության էջեր, Երևան, 2001, «Տիգրան Մեծ» հրատ․։
Գևորգյան Գ․, Սաշա Օգանեզաշվիլի, խմբ․ Է․ Ա․ Մանուկյան, Երևան, 1973, «Հայաստան», հրատ․։
Կարախան Լ․, հուշագրություններ, Հայաստանի ազգագրության թանգարան, ՀԱՊԹ 3088/29, փ 13/3, տետր N 2, էջ 34-38, ՀԱՊԹ 3088/30, փ 13/4, տետր N 3, էջ 41-48։
Կիրակոսյան Ա., Դուդուկահարներ։ //Դուդուկը, Երևան, 2007, Ակտուալ արվեստ հրատ., էջ 29-30։
Կիրակոսյան Ա․, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան, 2011, Ամրոց գրուպ հրատ., էջ 10-11։
Մկրտչյան Կ․, Հայ դուդուկահարներ, Երևան, 1987, էջ 20։
Չելեբի Է․, Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Երևան, 1967։
Պիկիչյան Հ., Դաշտային ազգագրական նյութեր (ԴԱՆ), ՀՀ Գեղարքունիքի մարզ, 1980թ., 1982թ., Գյումրի 2022թ.:
Պիկիչյան Հ․, Ազգային երաժշտության զարգացման խորհրդային տեսլականը․ էթնոերաժշտագիտական դիտարկումներ, Արվեստագիտական հանդես, Երևան, 2022 N 2, էջ 69-92։
Պիկիչյան Հ․, Երաժշտությունը հայոց առտնին և տոնածիսական կյանքում, Երևան, 2012, «Ամրոց գրուպ»։
Апинян А., Бадалян Ж., Киракосян А., Дискография армянской монодической музыки. //Традиционный фольклор и современные народные хоры и ансамбли., Сб. статей, Ленинград, 1989, стр. 175-246.
Герцман Е., Языческие и христианские музыкальные древности, Санкт-Петербург, 2006, ООО «Лебедушка».
Герцман Е., Византийское музыкознание, Л., 1988, изд. «Музыка».
Кун Н. А., Легенды и мифы древней Греции и Древнего Рима, Орфей и эвридика, Санкт-Петербург, СЗКЭО, 2021, стр. 301-306.
Пикичян Р., Внутриэтнические и межэтнические отношения амкарств (братств) армянских музыкантов в традиционной культуре, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 2020, N 2 (659), стр. 245-261.
Тагмизян Н. К., Музыкальная культура Армении и ее связи с Востоком․ //Музыка народов Азии и Африки, т. 5, М. 1987.
Шушинский Ф., Народные певцы и музыканты Азербайджана., М., 1979, изд. «Советский композитор».
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Hripsime Pikichian

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.