Քաղաքական իրադրությունը Հայաստանում 1920 թ. և 2018 թ. իշխանափոխությունից հետո (համեմատական վերլուծություն)

Հեղինակներ

  • Լիլիթ Մակարյան Երևանի պետական համալսարան

Բանալի բառեր-:

խորհրդային, իշխանափոխություն, տարածաշրջան, պատերազմ, համավարակ

Ամփոփում

1920 թ. Թուրքիան պատերազմական նախապատրաստություն էր տեսնում ՀՀ վրա հար­ձակվելու համար: Մ. Քեմալը հասկանում էր, որ Ռուսաստանը ևս ունի Անդրկովկասը նվա­­ճելու ծրագիր, և ավելի իրական էր համարում Անդրկովկասի բաժանումը Թուրքիայի և Ռու­սաստանի միջև: Մինչ Թուրքիան 1920 թ. սեպտեմբերից զավթում էր ՀՀ տարածքները, ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար վճռով ՀՀ-ին Արևմտյան Հայաստանից տրվելու էր 90 հազ. կմ2 տարածք: Ռուսաստանը իր առջև խնդիր էր դրել խորհրդայնացնել տարա­ծա­շրջա­նը և Թուրքիայի միջոցով խորհրդային կարգեր հաստատել նաև Արևելքի երկրներում:

Թուրքիան տարածաշրջանում իր ծրագրերը փորձեց իրագործել նաև 2016 թ. ապրի­լին` Արցախի դեմ Ադրբեջանի ձեռքով սանձազերծելով ռազմական գործողություններ, որոնք ձա­խողվեցին: Թուրքիայի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 2018 թ. ՀՀ-ում իշ­խա­նափոխությունից հետո, երբ հասարակությունը պառակտվել էր, պաշ­տոններում նշա­նակվում էին ոչ կոմպետենտ պաշտոնյաներ, տեղի էին ունենում բա­նակի բարձրագույն սպա­յա­կազմի բարոյազրկում, արտաքին քաղաքա­կանության ձախողումներ: 2020 թ. Թուրքիայի զավթո­ղա­կան ծրագրերի համար նոր հնարավորություններ ստեղծեց «Covid-19» համա­վա­րա­կը, որի հետևանքով Հայաստանը հայտնվեց ամբողջական շրջափակման մեջ:

Հեղինակի կենսագրությունը

  • Լիլիթ Մակարյան, Երևանի պետական համալսարան

    պ.գ.թ., ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դոցենտ

Հրատարակվել է

2021-08-31

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մակարյան Լ. (2021). Քաղաքական իրադրությունը Հայաստանում 1920 թ. և 2018 թ. իշխանափոխությունից հետո (համեմատական վերլուծություն). Պատմություն և մշակույթ , 15(1), 96-103. https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/5869