1920 թվականի դասերը և դրանց յուրացման հրամայականը

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2023.19.1.052

Keywords:

Խորհրդային Ռուսաստան, Չիչերին, Սարիղամիշ, Լեգրան, Կարս, Քեմալ, Սևրի պայմանագիր, Օհանջանյան, Ստալին, Ս․ Ղորղանյան, Ալեքսանդրապոլի պայմանագիր

Abstract

Հոդվածում լուսաբանվում են 1920 թ. Հայաստանի առաջին հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության թույլ տված մի շարք սխալները, որոնք ունեցան աղետալի հետևանքներ։ 1920 թ․ ապրիլից, երբ Խորհրդային Ռուսաստանը վերստին մուտք էր գործում տարածաշրջան, Հայաստանի համար ի հայտ էին գալիս նոր հնարավորություններ, որոնց օգտագործումը կարող էր իրական ձեռքբերումներ ապահովել։ Ցավոք, ՀՀ կառավարությունն անկարող եղավ՝ ընկալելու և գնահատելու Ռուսաստանի մուտքով պայմանավորված տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական զարգացումները, չնայած Ռուսաստանն իր հերթին խորապես շահագրգռված էր Հայաստանի հետ համագործակցելու հարցում։ ՀՀ կառավարության՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և Անտանտի դաշնակիցներին, մասնավորապես Անգլիային ապավինելու քաղաքականությունը մեծապես օգնեցին Մ․ Քեմալին Հայաստանի զավթման իր ծրագիրն իրականացնելու հարցում։ Հոդվածում պարզաբանվում են նաև թուրքական ներխուժման օրերին Կարսի նահանգում տիրող իրադրությունը և այն գործոնները, որոնք նշանակալից դեր ունեցան պատերազմի ընթացքի և Կարսի ճակատում հայկական բանակի խայտառակ պարտությունների հարցում։ Այդ պարտությունների բուն պատճառը հայկական զորքերի բարոյալքվածությունն էր, ինչն իր հերթին պայմանավորված էր Կարսի ռազմական բարձրագույն հրամանատարության, մասնավորապես գեներալներ Հովսեփյանի և Բեկ-Փիրումյանի ապիկար գործունեությամբ, որոնք, չնայած նրանց անօրինականությունների վերաբերյալ Կարսի նահանգապետի՝ Երևան ուղարկած զեկուցագրերին, վայելում էին ռազմական նախարար Ռ․ Տեր-Մինասյանի հովանավորությունը և այդպիսով մնալով անպատիժ՝ ձախողեցին դիմադրության կազմակերպումը։

Author Biography

Աշոտ Հայրունի, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ.

References

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 581, թ․ 203։

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 604, թ․ 13, 18։

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 604, թ․ 16, 19։

Ալիխանյան Ս․ 1966, Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում (1917-1921 թթ․), Երևան, 413 էջ։

Արզումանյան Մ․ Վ․ 1973, Արհավիրքից վերածնունդ, Երևան, 1973, 581 էջ:

Բաբալեան Ա․ 1923, Կարսի անկումը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, թիվ 12, էջ 60։

«Բանբեր Հայաստանի արխիվների» (1967), թիվ 3, էջ 67-68, 85-91։

Գալոյան Գ․ 1999, Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ․, Երևան, 539 էջ։

Զոհրաբյան Է․ 1979, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ․, Երևան, 344 էջ։

Զոհրաբյան Է․ 1997, 1920 թ․ թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Երևան, 363 էջ։

Լազեան Գ․ 1991, Հայաստան եւ հայ դատը հայ և ռուս յարաբերութիւններու լոյսին տակ, Երևան, 435 էջ։

Խատիսյան Ա․ 2018, Հայաստանի հանրապետության ծագումն ու զարգացումը, Երևան, 479 էջ։

Խուրշուդյան Լ․ 2017, Հայաստանի բաժանումը 1920 թվականին, Երևան, 350 էջ։

Կարապետյան Մ․, Գևորգյան Է․ 2017, Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին, ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Երևան, 441 էջ։

Կարինյան Ա․ 1926, Դաշնակցությունը փաստերի դեմ, Թիֆլիս, 88 էջ։

Կարինյան Ա․ 1934, Յերկերի ժողովածու, հատոր առաջին, Երևան, 452 էջ։

Կարսի մարզը Հայաստանի հանրապետության կազմում (1919 ապրիլ-1920 հոկտեմբեր) 2018, Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի յուշերը, աշխատասիրությամբ՝ Վլադիմիր Հարությունյանի, Երևան, 641 էջ։

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), պրոֆ․ Ջոն Կիրակոսյանի խմբագրությամբ 1972, Երևան, 810 էջ։

Հայաստանի աշխատավորուհի (1991), Երևան, թիվ 3, էջ 2։

Հայաստանի Հանրապետութիւն (1991), մարտի 16։

Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ․, (Քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու 2000, Երևան, 455 էջ։

Հովհաննիսյան Ռ․ 2016, Հայաստանի Հանրապետություն, հատոր IV, Երևան, 546 էջ։

Մշակ (1920), նոյեմբերի 11։

Չալխուշեան Գ․ 1923, Ի՞նչ էր եւ ի՞նչ պիտի լինի մեր ուղին, Վիեննա, 45 էջ։

Սասունի Կ․ 1969, Հայ-թրքական պատերազմը (1920-ին), Պէյրութ, 215 էջ։

Վրացյան Ս․ 1993, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 704 էջ։

Վրացեան Ս․ 2007, Կեանքի ուղիներով, դէպքեր, դէմքեր, ապրումներ, Դ․ հատոր, Պէյրութ, 299 էջ։

Տեր Յակոբեան Յ․ 1921, Հայաստանի վերջին աղէտը, Կ․ Պոլիս, 125 էջ։

Տէրտէրեան Հ․ 1954, Հայաստանի Հանրապետութեան եւ Խորհրդային Ռուսաստանի բանակցութիւնները, Լեւոն Շանթի պատուիրակութիւնը, մաս առաջին, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, թիվ 2(336), էջ 14, 19։

Downloads

Published

2023-07-01

Issue

Section

Articles