Էջմիածնի գանձատան արծաթե գոտիների հավաքածուն

Authors

  • Սաթենիկ Չուգասզյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/hc.2022.17.1.232

Keywords:

Էջմիածնի գանձերը, Էջմիածնի զարդերը, արծաթե զարդեր, արծաթե գոտիներ, արծաթագործներ, արծաթագործության դպրոցներ

Abstract

XIX-XX դարերում հայկական ժողովրդական տարազային համալիրների անբաժան բաղադրիչն է եղել գոտին։ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր կենտրոններում ստեղծված արծաթե գոտիները տարբերվում են միմյանցից ճարմանդի ձևով, հարդարանքով և հաճախ նաև մշակման տեխնիկայով։

  Արծաթագործության նմուշների հարստության տեսանկյունից բացառիկ է Էջմիածնի գանձատան արծաթե բազմաբնույթ հավաքածուն։ Այս հոդվածի նպատակն է հետազոտել Գանձատան գոտիները, որոնց վերաբերյալ առանձին ուսումնասիրություն նախկինում չի կատարվել:

Գանձատան կանացի գոտիների շարքում է թիթեռնիկաձև ժապավենակապ ճարմանդով նմուշը (199), որը կառուցվածքով կրկնում է Վասպուրականի զարդերի տեսքը, իսկ պատկերների և տուղրայի առկայությամբ՝ Կարսում ստեղծված գոտիներից մեկը։

 Գանձատան տղամարդկանց գոտիներից հետաքրքիր է կինտոյի կերպարով հարդարված նմուշը (258), որի վրա պահպանվել է վարպետի ազգանունը՝ «М АИРAПETOBЪ»։ Մեր հետազոտության ընթացքում Հայաստանի տարբեր հավաքածուներում գտանք նույն արծաթագործի ստեղծած ևս հինգ գոտի։ Փաստորեն՝ սա նույն վարպետի ստեղծած, առայժմ մեզ հայտնի, ամենամեծ ու բազմազան տեսակների գոտիներից բաղկացած հավաքածուն է։ Մեր կարծիքով այս արծաթագործը 1893-1914 թթ․ ընթացքում Թիֆլիսի հայկական շուկայում աշխատած Մկրտիչ Նիկողոսի Այրապետովն է։

Գանձատան տղամարդկանց գոտիներից մեկը զարդարված է թագի պատկերով և հետազոտության ընթացքում նման զարդով մի քանի այլ գոտիներ գտանք։ Հավանաբար նման «Թագակիր գոտիները» ստեղծվել են բարձրաստիճան անձանց համար հատուկ պատվերով։

Գանձատան հավաքածուի գոտիներից յուրաքանչյուրը որևէ յուրահատկությամբ տարբերվում է այլ թանգարաններում պահվող նմուշներից, ինչը վկայում է մեր արծաթագործների հմտության ու վարպետության մասին։

Author Biography

Սաթենիկ Չուգասզյան, Երևանի պետական համալսարան

արվ գիտ թեկն, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ

References

Ավագյան Ն․ Հայկական գոտիները 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին// «Բանբեր Երևանի համալսարանի», 1987, 1 (61), Երևան:

Զարդերի հավաքածու, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, 2008:

Թօքաթ Յովսեփ (2005), Հայ արծաթագործ վարպետներ, Լոս Անջելես:

Ղազարյան Մ., Էջմիածնի հարստությունները //«Էջմիածին» Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի. Էջմիածին, Ս. Էջմիածին, 1987, hտ. Ե-Զ, էջ 92-101:

«Լուսիկ Ագուլեցու Անցյալի մասունքներ հավաքածուն» (2010), Երևան: «Տիգրան Մեծ»:

Մարգարյան Հ․(1988), Հայկական արծաթե գոտին․ Հայաստանի ազգագրություն պետական թանգարանի հավաքածուում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական արծաթե գոտիների հավաքածուն, «Կուլտուր-լուսավորական աշխատանք», թ 7-8:

Չուգասզյան Լ․ (2010), Ոսկերչությունը Հայաստանում, «Լուսիկ Ագուլեցու Անցյալի մասունքներ հավաքածուն», Երևան, «Տիգրան Մեծ»:

Պատրիկ Ա․ (1967), Հայկական տարազ. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան։

Պողոսյան Ա․, Բալայան Մ․ (2020), Արցախի պատմաերկրագիտական թանգարանի արծաթյա զարդերի հավաքածուն։

Պողոսյան Ս. (2010), Արծաթե գոտիներ, ԱՊԹ-ի արծաթե գոտիների հավաքածուն, «Լուսիկ Ագուլեցու Անցյալի մասունքներ հավաքածուն», Երևան, «Տիգրան Մեծ»։

Տեր-Ղևոնդյան Հ., Արծնագործութիւնը եւ սեւկիտուածագործութիւնը Հայաստանի մէջ // «Բազմավեպ», 1986, թ․ 1-4։

Տեր-Ղևոնդյան Հ․, Հայկական արծաթագործական աշխարհիկ զարդերը // «Լրաբեր հասարակական գիտությունների», 1965, հ․ 11, Երևան։

Аствацатурян Э. (1982), Указатель клейм и имён Кавказских мастеров оружейного и серебряного дела. Москва.

Аствацатурян Э. (1978), Мастера серебряного дела Закавказья в XIX-начале XX в, ч. I. Москва.

REFERENCES

Avagyan N․ Haykakan gotinjerě 19-rd darum ew 20-rd dari skzbin// «Banbjer JErewani hamalsarani», 1987, 1 (61), Erewan:

Zardjeri havak‘atsu, Erewan k‘aghak‘i patmut‘yan t‘angaran, Erewan, 2008:

T‘ōk‘at‘ Hovsjep‘ (2005), Hay ardzat‘akordz varpjetnjer, Los Anjjeljes:

Ghazaryan M., Ejmiadzni harstut‘yunnjerě //«Ejmiatsin» Pashtōnakan amsagir Hayrapjetakan At‘oroy S. JEjmiatsni. JEjmiatsin, S. JEjmiatsin, 1987, ht. JE-Z, ēj 92-101:

«Lusik Aguljets‘u Ants‘yali masunk‘njer havak‘atsun» (2010), Erewan: «Tigran Mjets»:

Margaryan H․(1988), Haykakan artsat‘je gotin․ Hayastani azgagrut‘yun pjetakan t‘angarani havak‘atsuum 19-rd dari vjerji ew 20-rd dari skzbi haykakan artsat‘je gotinjeri havak‘atsun, «Kultur-lusavorakan ashkhatank‘», t‘ 7-8:

CH‘ugaszyan L․ (2010), Oskjerch‘ut‘yuně Hayastanum, «Lusik Aguljets‘u Ants‘yali masunk‘njer havak‘atsun», JErewan, «Tigran Mjets»:

Patrik A․ (1967), Haykakan taraz. Hnaguyn zh’amanaknjerits‘ minch‘ew mjer ōrjerě, Erewan։

Poghosyan A․, Balayan M․ (2020), Arts‘akhi patmajerkragitakan t‘angarani artsat‘ya zardjeri havak‘atsun։

Poghosyan S. (2010), Artsat‘je gotinjer, APT‘-i artsat‘je gotinjeri havak‘atsun, «Lusik Aguljets‘u Ants‘yali masunk‘njer havak‘atsun», Erewan, «Tigran Mjets»։

Tjer-Ghewondyan H., Artsnagortsut‘iwně yw sywkituatsagortsut‘iwně Hayastani mēj // «Pazmavjep», 1986, t‘․ 1-4։

Tjer-Ghewondyan H․, Haykakan artsat‘agortsakan ashkharhik zardjerě // «Lrabjer hasarakakan gitut‘yunnjeri», 1965, h․ 11, Erewan։

Aсtvacatuрjan E. (1982), Ukazatjel’ kljeйm i imjon Kavkazсkix maсtjeрov oрuzhjeйnogo i сjeрjebрjanogo djela. Moсkva.

Aсtvacatuрjan E. (1978), Maсtjeрa сjeрjebрjanogo djela Zakavkaz’ja v XIX-nachalje XX v, ch. I. Moсkva.

Downloads

Published

2022-08-31

Issue

Section

Articles