Անիմացիան՝ որպես սոցիալ-մշակութային երեվույթ, նրա պատմական նախադրյալները եվ տեսակները

Authors

  • Մարինա Խաչմանուկյան Երևանի պատմության թանգարան

DOI:

https://doi.org/10.46991/hc.2022.17.1.255

Keywords:

անիմացիա, մշակույթ, զբոսաշրջություն, թանգարան, ռեկրեացիա, գովազդ, անիմատոր

Abstract

Անիմացիայի՝ որպես սոցիալ-մշակութային երևույթի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ լինելով ծառայության համեմատաբար  նոր տեսակ՝ Հայաստանում այն դեռ համապատասխան ձևով չի ուսումնասիրվել և չի հասցրել լայն տարածում ստանալ: Մինչդեռ անիմացիոն գործողությունները, գեղարվեստական, պատկերավոր լուծումների միջոցով «կենդանացնելով» զանգվածային, ժամանցային և մշակութային միջոցառումները, կարող են նպաստել սպառողների սպասարկման որակի զգալի բարելավմանը: Գրագետ մշակված ու ճիշտ կազմակերպված անիմացիոն ծրագրերը կօգնեն Հայաստանում ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնել այցելությունը թանգարաններ, ուսուցման գործընթացը, գովազդը, իսկ խստապահանջ զբոսաշրջիկներին առաջարկել նոր, «թատերականացված» և «խաղարկային» երթուղիներ: Որպես ժամանցային, զանգվածային ու մշակութային միջոցառումների «կենդանացման» միջոց՝ անիմացիան առաջացել է XX դարասկզբին Ֆրանսիայում: Ֆրանսիացի սոցիոլոգների ներկայացրած բանաձևի համաձայն՝ անիմացիոն գործունեության նպատակն է մարդու հանգստի լիարժեք կազմակերպումը, ինչը պետք է ընդգրկի հետևյալը՝ ֆիզիկական ուժերի վերականգնում (թուլացում), ուրախ և հաճելի պահերի վերապրում (զվարճացում), հոգևոր պահանջների բավարարում (զարգացում): Սոցիալ-մշակութային անիմացիան, հանդիսանալով հասարակության մշակութադաստիարակչական համակարգի մի մաս, նպաստում է նրա առաջընթացին:

  «Անիմացիա» հասկացությունը ձևավորվել է աստիճանաբար մարդկության պատմության զարգացման ընթացքում: Սկիզբ առնելով հազարավոր տարիներ առաջ՝ դեռևս նախնադարյան հասարակությունում, այն այսօր հասցրել է արագ տարածվել ամբողջ աշխարհում և զբաղեցնել իր տեղը ժամանակակից մարդու կյանքում: Այդ իսկ պատճառով թեմային անդրադառնալը արդիական է և խիստ անհրաժեշտ: Հայաստանի Հանրապետությունում կան բոլոր նախադրյալները զարգացնելու սպասարկման այս նոր, «թատերականացված» ձևը:

Author Biography

Մարինա Խաչմանուկյան, Երևանի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, ՎԲԱՊՀ սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դասախոս

References

Sargsyan A., Amirjanyan L., Sargsyan H. (2009), JErewani nshanavor ěntanik‘njerě, JErewan, «Zangak 97», 80 ēj։

Nikitсkiй M. (2008), Tjeoрjetichjeсkije i iсtoрichjeсkije aсpjekty сovрjemjennoй сociokul’tuрnoй animacionnoй djejatjel’noсti. Vjeсtnik PСTGU. Сjeрija 4: Pjedagogika. Pсixologija, с. 28․

Pjadushkina I. (2011), Animacija v сocial’no-kul’tuрnom сjeрviсje i tuрizmje. Izdatjel’сtvo Iрkutсkogo goсudaрсtvjennogo univjeрсitjeta, с. 16․

Plotnikova V. (2015), Oсnovy animacionnoй djejatjel’noсti. Pjetрozavodсk. Uchjebnoje poсobije, с. 8․

Sh’jepjetkova I. A. (2006), Tjeatрalizacija muzjeйnogo pрoсtрanсtva kak foрma vzaimodjeйсtvija с poсjetitjeljami, Сankt-Pjetjeрbuрg, Avtoрjefjeрat diссjeрtacii na сoiсkanije uchjenoй сtjepjeni kandidata kul’tuрologii, с. 3․

Shljaxtina L. (2011), Сovрjemjennyй muzjeй: idjei i рjealii –Vopрoсy muzjeologii, с. 15

Uрjenjeva T. (2004), Muzjejevjedjenije, Moсkva, Akadjemichjeсkiй Pрojekt, с. 358․

Downloads

Published

2022-08-31

Issue

Section

Articles