Ամենահաղթ զենքի մասին հայկական պատկերացումները և Արցախի ժամանակակից խաչքարային մշակույթը
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.19.1.213Keywords:
Արցախ, խաչքարային մշակույթ, պատկերագրություն, հաղթանակի նշան, պատերազմ, թուրAbstract
Քրիստոնեական գաղափարախոսությունը, իր առաջին քայլերից սկսած, խաչելությունը մեկնաբանել է նախևառաջ որպես մահվան հանդեպ հաղթանակ։ Միջնադարյան բազմաթիվ կանոնիկ ու պարականոն պատումներում և պատկերագրական հորինվածքներում խաչը ներկայացվում է որպես ամենահաղթ զենք. Քրիստոսը դրանով կործանում է դժոխքը, սպանում վիշապին, հաղթում է մահվանը, հաղթահարում մեղքը և այլն: Նրան հետևում են խաչ-նիզակներով զինված զանազան սրբերը։
Այս ամենն իր պատկերագրական և հատկապես արձանագրական արտահայտությունն է գտել նաև խաչքարային մշակույթում: Սակայն միջնադարյան վարպետները խաչքարային արձանագրություններում, խաչը՝ որպես հաղթանակի զենք կամ նշան բնութագրելով, խուսափել են խաչքարային հորինվածքում խաչին զենքի կամ թրի տեսք տալ:
Արցախյան առաջին պատերազմից հետո խաչի՝ որպես ամենահաղթ զենքի մասին պատկերացումները կրկին արդիական դարձան։ Ստեղծվեցին նոր տիպի հուշարձաններ, որոնք պատկերագրորեն ուղղակի ներկայացնում են խաչը որպես զենք կամ թուր, համադրում այն վահանի և ռազմական այլ տարրերի հետ։ Ամենայուրօրինակ դրսևորումը, որը սկզբունքորեն կապված է Արցախի ազատագրական պայքարի հետ, խաչքարային մշակույթում բացառիկ ու նոր երևույթն է՝ «թուր-խաչ» կամ «սահմանային խաչ» կոչվող խաչքարը, որը հանդես է գալիս որպես պահապան-խորհրդանիշներ:
References
Աբրահամյան Լ. 2019, Քրիստոսը որպես վիշապամարտիկ. եկեղեցական ավանդույթը եվ նկարչի հիշողությունը, Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակչություն, Երևան, էջ 361-370:
Ագաթանգեղոս 1914, Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս:
Մելքոնյան Հ. 1996, Նորահայտ արձանագրություններ Ցաղաց Քար վանքից, «Հանդէս ամսօրեայ», 62-85:
Պետրոսյան Հ. 2001, «Մանուկի» կերպարը ուշմիջնադարյան հայ տապանաքարային քանդակում (XV-XVIII դարեր) // Թուխ մանուկ, Երևան:
Պետրոսյան Հ. 2008, Խաչքար․ ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, «Փրինթինֆո»:
Սիմոնյան Լ. 2019, Քարացած վիշապները և վիշապասպան սրբերը հայոց մեջ. առասպել և հիշողություն, Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակչություն, Երևան, էջ 414-427:
Աւգերեն Մ. 1812, Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, Վենետիկ, Վարք սրբոյն Կոստանդիանոսի թագաւորին, և մօրն նորա սուրբ դշխոյին Հեղինեայ, հ. Գ, էջ 239-273:
Քյոսեյան Հ. 2021, Հայ միջնադարայ արվեստի աստվածաբանություն, Երևան:
Օրմանեան Մ. 1979, Ծիսական բառարան, Անթիլիաս, http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=80&dt=HY_HY&pageNumber=130:
Покровский Н. 2001, Евангелие в памятниках иконографии, Москва, Прогресс-Традиция.
Холл Дж. 1996, Словарь сюжетов и символов в искусстве, пер. с английского А. Е. Майкапара, Москва, «Крон-пресс».
Евсеева Л., Комашко Н.,и др. 2002, История иконописи, VI-XX века, Москва, “АРТ-БМБ”.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Anush Safaryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.