ԻՍԼԱՄԱԿԱՆ ՎԵՊԵՐԻ ՎԵՐԵԼՔԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ԿԵՐՊԱՓՈԽՎԵԼՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ, ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԿԵՐՊԱՓՈԽՎԵԼ
DOI:
https://doi.org/10.46991/jos.2023.24.2.389Keywords:
Իսլամ, արևմտականացում, դարձ, թուրքական գրականություն, մուսուլման, մոդեռնիզացիա, գլխաշոր, "ճշմարիտ ուղի"Abstract
Ե՛վ Թանզիմաթի գրականությունում, և՛ վաղ հանրապետական շրջանի թուրքական վեպերում իսլամական թեմատիկան մշտապես առկա է եղել։ Սակայն 1960-ական թթ․ վերջից թուրքական գրականության մեջ իսլամական վեպերի յուրատեսակ ուղղություն ձևավորվեց։ Այս վեպերը, որ ստացան «Ճշմարիտ ուղու» վեպեր ընդհանրական անվանումը, 80-ական թթ․ վերելք ապրող իսլամական շարժումների արդյունք էին և հասարակությանը «իսլամական ձևով» կրթելու առաքելություն էին ստանձնել։ Այս վեպերը խիստ պահանջարկված էին հատկապես 1990-ական թթ․-ին՝ դառնալով ժամանակի բեսթսելլերները։ Հիշյալ վեպերը գեղագիտական որակներից զուրկ, պարզ նախադասություններով շարադրված տեքստեր են, որոնց սյուժեն իսլամական և արևմտամետ ժամանակակից կերպարների պայքարն է, իդեալական մուսուլման հերոսներին սիրահարված արևմտամետ հերոսուհիների՝ «դարձի գալը», գլխաշոր կրելու պատճառով կրթական հաստատություններից, հասարակական-քաղաքական կառույցներից հեռացված, խտրականությունների ենթարկված երիտասարդ աղջիկների պատմությունները։ Այս առումով իսլամական վեպերը իսլամիզմի զգացմունքային ռեպերտուարը կազմող կարևոր աղբյուր են, քանի որ վեպերը ժամանակակից Թուրքիայում մուսուլմանների, նրանց կյանքերի, ընտրությունների ու զգացմունքների մասին են պատմում՝ չսահմանափակվելով միայն դրանց նկարագրությամբ, նպաստելով նաև նոր իսլամական ինքնության ձևավորմանը։
References
Akçay A. S., Bellekteki Huriler: İslamcı Popülist Kültüre Eleştirel Bakış. İstanbul: Selis Kitaplar, 2006.
Baki G., Roman Okuyarak Hidayete Erilir mi?, Haber7com, Mayıs 3, 2008. https://www.haber7.com/yasam/haber/316960-roman-okuyarak-hidayete-erilir-mi
Bilgin A., Din, Dindar, Dindarlık: Özeleştirel Bir Değerlendirme, Anemon 2/2 (2014), ss.75-84.
Çayır K., Türkiye’de İslâmcılık ve İslami Edebiyat Toplu Hidayet Söyleminden Yeni Bireysel Müslümanlıklara. İstanbul: İstanbul Bilgi Üniversitesi Yayınları, 2008.
Çil H., Türkiye’de İslami Kimliğin Bedensel Dönüşümü, SEFAD, no. 39, 2018, ss. 327-354.
Erkol Ç. G., Çalışkan U., 1960’lardan 28 Şubat’a cemaati romanlarla icat etmek: Siyasal islamin popüler tezahürleri, Moment Dergisi 3(1), 2016, ss. 21-47.
Göle N., Modern Mahrem: Moderniyet ve Örtünme, İstanbul: Metis Yayınları, 2001.
Karaca A., Çağdaş Türk Romanında Dini-Tasavvufi İçerik, VI. Dinî Yayınlar Kongresi, İstanbul: Diyanet İşleri Başkanlığı Yayınları, 2013, ss. 257-287.
Katırcı Ş., Müslüman Kadının Adı Var . İstanbul: Birleşik Dağıtım Kitabevi, 1990.
Naci F., Yüz Yılın 100 Türk Romanı, İstanbul: Türkire İş Bankası Yayınları, 2010.
Narlı M., Roman Ne Anlatır, Ankara: Akçağ Yayınları, 2009.
Nussbaum M., Love’s Knowledge: Esseys on Philosophy and Literature, New York: Oxford University Press, 1990.
Özbolat A., Bir ulus Yaratmak: Erken Dönem Cumhuriyet Romanında Din Adamının Temsili, Turkish Studies - International Periodical for The Languages, Literature and History of Turkish or Turkic, Vol. 7/4, 2012, ss. 2473-2483.
Şişman N., Kamusal Alanda Başörtülüler: Fatma Karabıyık Barbarosoğlu ile Söyleşi, İstanbul: İz Yayıncılık, 2001.
Timur K., Tanzimat Dönemi Türk Romanında Din Duygusu ve İnançlar, Turkish Studies International Periodical for the Languages, Literature and History of Turkish or Turkic, Vol. 4 /1-II, 2009, ss. 2089-2125.
Türkmenoğlu S., Türk Romanının Din Algısında Popülist Bir Durak: Hidayet Romanları, International Journal of Languages’ Education and Teaching 3/2, 2015, ss. 261-274.
Ulutaş E., Ultra Politik Hidayetten Post Politik Aşka: İslami Edebi Metinlerdeki Epistemik Kopuş, İslâm Düşüncesinde Eleştiri Kültürü ve Tahammül Ahlâki, Milletlerarası Tartışmalı İlmî Toplantı, Vol. 1, 2019, ss. 471-486․
Uslucan F., Orhan Kemal'in Bazı Romanlannda Bir Eleştiri Unsuru Olarak Din, Turkish Studies - International Periodical for The Languages, Literature and History of Turkish or Turkic, Vo. 2, 2006 101.
Yavuz Y. Ş., Hidayet, Türkiye Diyanet Vakfı İslam Ansiklopedisi, Ankara: TDV Yayınları, 1998.
Yıldırım G., Tanzimat Dönemi Türk Romanında Tanrı ve Kötülük, Journal of Turkish Language and Literature 2, Vol. 1, 2016, ss. 545-558.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Anushik Martirosyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է:
Երրորդ կողմի թույլատրված կրկնակի օգտագործումը սահմանվում է հետևյալ օգտագործման լիցենզիայով.
Creative Commons վերագրում-ոչ առևտրային (CC BY-NC): CC BY-NC օգտագործողներին թույլ է տալիս պատճենել և տարածեք հոդվածլ ոչ կոմերցիոն նպատակներով: Օգտագործողները կարող են վերաձևակերպել, փոփոխել նյութը, հարմարեցնել այն տեքստին՝ հղում անելով
լիցենզիային։ Լիցենզիայի մանրամասները հասանելի են
https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ հասցեով:
Այս լիցենզիայի համաձայն հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է, սակայն
«Արևելագիտության հարցեր» ամսագիրը և Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ստանում են հոդվածը թղթային և էլեկտրոնային տարբերակով հրատարակելու և երրորդ անձնանց՝ բնօրինակին պատշաճ կերպով հղում անելու պայմանով այն օգտագործելու, տարածելու և վերարտադրելու իրավունք տալուլ ոչ բացառիկ լիցենզիա: Համապատասխան մեջբերումը բնօրինակին սովորական հղումն է: Հեղինակների կամ հրատարակիչների թույլտվություն չի պահանջվում: