ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԻՆ ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(Քասախ գետի ավազանի օրինակով)

Հեղինակներ

  • Վ․ Պ․ Վարդանյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան
  • Ս․ Ռ․ Մինասյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2007.41.2.124

Բանալի բառեր-:

Kasakh River, Paleokasakh, ground water run off distribution, geophysical and hydrogeological investigations

Ամփոփում

Երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների անալիզի հիման վրա ստացվել են նոր տվյալներ Քասախ գետի ավազանի ստորերկրյա հոսքի բաշխման վերաբերյալ: Չնայած ջրհավաք մակերեսի մեծությանը և ստորերկրյա ջրերի ձևավորման ու տեղափոխման համար բնական բարենպաստ պայմաններին՝ այստեղ բեռնաթափվող աղբյուրների դեբիտն աննշան է: Դա բացատրվում է նրանով, որ ֆիլտրացիոն ջրերի մեծ մասը դրենաժի է ենթարկվում առանձին թաղված հովիտներում, որոնցից հիմնականը Պալեոքասախ գետն է: Քասախ գետի ջրհավաք ավազանի ընդլավային ջրամերժ ռելիե ֆի մեր կողմից կառուցված քարտեզի հիման վրա ստացվել են ավազանի ստորերկրյա հոսքի բաշխման տվյալները: Կատարվել են պալեոգետերի ջրահոսքերի և Ապարանի ջրամբարի ֆիլտրացիոն ջրահոսքի ծախսերի գնահատման հաշվարկները:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2007-06-15

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԻՆ ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: (Քասախ գետի ավազանի օրինակով). (2007). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 41(2 (213), 124-127. https://doi.org/10.46991/PYSU:C/2007.41.2.124