ԳԵՏԻԿ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ – ՆՐԱ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.109Բանալի բառեր-:
deep fault, lacustrine clays, landslide, paleolake, terraceԱմփոփում
Հոդվածը պատրաստվել է Գետիկ գետի ավազանում՝ 1:25000 մասշտաբով մակերևութային փխրուն կազմավորումների և ռելիեֆի ձևավորման գործընթացների դաշտային քարտեզագրման նյութերի հիման վրա։ Ավազանի գետային ցանցի և հովտի մորֆոլոգիական առանձնահատկությունների վերլուծությունները բացահայտեցին մի շարք անհամապատասխանություններ, որոնք հակասում են գետի այժմյան հոսքի ուղղությանը։ Ուշ պլիոցեն – անտրոպոգեն ժամանակահատվածում տեղի է ունեցել գետային ցանցի էական վերակառուցում՝ հիմնական գետը փոխել է իր հոսքի ուղղությունը հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք։ Այս վերակառուցումն արտահայտվում է Գետիկ գետի բարձր կարգի վտակների անհամապատասխանությամբ, բազմամակարդակ դարավանդներով, գետի հարթավայրային բնույթով և միանդրային հունով, ներկայիս վերին հոսանքներում առկա հնագույն լճի հետքերով՝ բավականին հզոր լճային կավերի առկայությամբ, որը հակասում է գետահովտի զարգացման գեոմորֆոլոգիական օրինաչափություններին։ Առա-ջին անգամ գծագրվել են հնագույն լճի եզրագծերը։ Գետիկ գետի ավազանի ժամանակակից տեկտոնական ակտիվությունն ընդգծվում է նրա բարձր սեյսմիկությամբ, տարածաշրջանային և խորքային բեկվածքներով, հիմնական գետի հովտի և նրա վտակների երկու կողմերում առկա բազմաթիվ սողանքների լայն տարածմամբ։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.