ԳԵՏԻԿ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ – ՆՐԱ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Հեղինակներ

  • Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.109

Բանալի բառեր-:

deep fault, lacustrine clays, landslide, paleolake, terrace

Ամփոփում

Հոդվածը պատրաստվել է Գետիկ գետի ավազանում՝ 1:25000 մասշտաբով մակերևութային փխրուն կազմավորումների և ռելիեֆի ձևավորման գործընթացների դաշտային քարտեզագրման նյութերի հիման վրա։ Ավազանի գետային ցանցի և հովտի մորֆոլոգիական առանձնահատկությունների վերլուծությունները բացահայտեցին մի շարք անհամապատասխանություններ, որոնք հակասում են գետի այժմյան հոսքի ուղղությանը։ Ուշ պլիոցեն – անտրոպոգեն ժամանակահատվածում տեղի է ունեցել գետային ցանցի էական վերակառուցում՝ հիմնական գետը փոխել է իր հոսքի ուղղությունը հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք։ Այս վերակառուցումն արտահայտվում է Գետիկ գետի բարձր կարգի վտակների անհամապատասխանությամբ, բազմամակարդակ դարավանդներով, գետի հարթավայրային բնույթով և միանդրային հունով, ներկայիս վերին հոսանքներում առկա հնագույն լճի հետքերով՝ բավականին հզոր լճային կավերի առկայությամբ, որը հակասում է գետահովտի զարգացման գեոմորֆոլոգիական օրինաչափություններին։ Առա-ջին անգամ գծագրվել են հնագույն լճի եզրագծերը։ Գետիկ գետի ավազանի ժամանակակից տեկտոնական ակտիվությունն ընդգծվում է նրա բարձր սեյսմիկությամբ, տարածաշրջանային և խորքային բեկվածքներով, հիմնական գետի հովտի և նրա վտակների երկու կողմերում առկա բազմաթիվ սողանքների լայն տարածմամբ։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-08-25

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԳԵՏԻԿ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ – ՆՐԱ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ. (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(2 (266), 109-118. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.109

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>