ԿԼԻՄԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵԼՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՄԱՐՄԱՐԻԿ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ

Հեղինակներ

  • Վարդուհի Գ․ Մարգարյան Кафедра физической географии и гидрометеорологии, ЕГУ, Армения https://orcid.org/0000-0003-3498-0564
  • Եկատերինա Վ․ Գայդուկովա Ռուսաստանի պետական ջրաօդերևութաբանության համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն https://orcid.org/0000-0002-3547-5538
  • Արմեն Մ․ Սեդրակյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստան
  • Իգոր Օ․ Վինոկուրով Ռուսաստանի պետական ջրաօդերևութաբանության համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն https://orcid.org/0000-0002-3547-5538

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.2.102

Բանալի բառեր-:

extreme maximum flow, cyclicity and synchronism, normalized deviation of maximum flow, long-term fluctuations, trend, expected climate change, climate scenarios, Marmarik River basin

Ամփոփում

Աշխատանքում դիտարկվում է գարնանային վարարումների ծայրահեղ առավելագույն ելքերի բաշխման օրինաչափությունները Մարմարիկի ավազա­նի գետերի տարբեր գետահատվածքերում կլիմայի փոփոխության համա­տեքստում, և տրվել է այդ փոփոխությունների քանակական գնահատականը: Քննարկվում են փոփոխության ցիկլայնության և սինխրոնիկության, հոսքի առավելագույն արժեքների նորմավորված շեղման հարցերը: Որպես ելա­կե­տային նյութ օգտագործվել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության "Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ-ի առավելա­գույն ելքերը: Ուսումնասիրվող տարածքում բացարձակ առավելագույն ելքերը հիմնականում նկատելի են գարնանային վարարումների ընթացքում։ Բացարձակ առավելագույն ելքերը փոփոխվում են տարեցտարի՝ կախված տվյալ տարվա օդերևութաբանական գործոններից։ Վերջինս պետք է հաշվի առնել ջրատնտեսական բազմաթիվ խնդիրների լուծման և ջրի առավելագույն ելքերի ռիսկի գնահատման համար։ Բացարձակ առավելագույն ելքերը տատանվում են մեծ սահմաններում՝ 33,4 մ3/վրկ (գ. Մարմարիկ – դ․ Հանքավան) մինչև 86,7 3/վրկ (գ. Մարմարիկ – դ. Աղավնաձոր)։ Մարմարիկ գետի հոսանքով դեպի ներքև աճում են բացարձակ առավելագույն ելքերը և հասնում մեծ արժեքների Աղավնաձորի եզրափակիչ գետահատվածքում։ Ամենամեծ առավելագույն ելքը, որը դիտվել է 1968 թ․ ապրիլի 18-ին Աղավնաձորի գետահատվածքում, կազմել է 86,7 մ3/վրկ։ Մար­մարիկ գետի ավազանում նկատվում է նաև գարնանային վարարումների առավելագույն հոսքի մոդուլի օրինաչափ նվազում՝ ջրհավաք ավազանի մակերեսի աճմանը զուգահեռ, ուստի նվազում է առավելագույն հոսքի մոդուլը՝ 370–450 լ/վրկկմ2-ից 90–100 կմ2-ից փոքր մակերես ունեցող տարածքների վրա և 200 լ/վրկկմ2-ից՝ 400 կմ2-ից ավելի մակերես ունեցող տարածքների վրա։ Ստացվել է կոռելյացիոն կապ Մարմարիկ գետի Աղավնաձոր գետահատվածքում և Գորմրագետ գետի Մեղրաձոր գետահատվածքում գարնանային վարարումների բացարձակ առավելագույն ելքերի արժեքների միջև, որը կարելի է օգտագործել գարնանային վարարումների առավելագույն ելքերի հաշվարկման և կանխատեսման համար։ Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է արդի ժամանակաշրջանում գարնանային վարարումների ծայրահեղ առավելագույն ելքերի համարյա կրկնակի նվազում (բացասական միտում)։ Կատարվել է բացահայտված փոփոխությունների պատճառների վերլուծություն։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-25

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԿԼԻՄԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵԼՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՄԱՐՄԱՐԻԿ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ. (2022). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(2 (258), 102-113. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.2.102

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>