ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ. ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.1.054Բանալի բառեր-:
Republic of Armenia, socio-economic geographical research, practical significance, key directionsԱմփոփում
Աշխարհագրական հետազոտություններն իրենց անմիջական դերն ունեն երկրների տնտեսական զարգացման գործում և համարվում են կարևորագույն գործիք հասարակության տարածքային կազմակերպման ու զարգացման գործընթացներում: Անցած տասնամյակների ընթացքում ՀՀ-ում՝ տնտեսության զարգացման պահանջներին համապատասխան իրականացվել են նաև սոցիալ-տնտեսաաշխարհագրական համալիր հետազոտություններ: Վեր են հանվել ՀՀ բնական համալիրի տարրերի ու ռեսուրսների, բնակչության ու բնակավայրերի, տարաբնակեցման, տնտեսության տեղաբաշխման ու տարածքային կազմակերպման աշխարհագրական առանձնահատկությունները: Դրանք իրենց անմիջական դերն են ունեցել ՀՀ-ում տնտեսական զարգացման տարբեր ծրագրերի մշակման, ռեսուրսների շահագործման, արտադրության տեղաբաշխման և զարգացման գործընթացներում: Հոդվածում խնդիր է տրվել ընդհանրացնել անցած տասնամյակների ընթացքում ՀՀ-ում կատարված սոցիալ-տնտեսաաշխարհագրական հետազոտությունների հիմնական ուղղությունները և մատնանշել արդյունքները:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.