ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Authors

  • Աշխեն Հ․ Հովհաննիսյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան
  • Նարեկ Հ․ Պետրոսյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.1-2.035

Keywords:

real estate valuation, cadastral value, cadastral value close to the market, estimated territorial zones, coefficient of the estimated territorial zone, base value, real estate tax

Abstract

Անշարժ գույքի գնահատումը մինչև 2021 թ. իրականացվում էր անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման հիմքով, իսկ արդեն 2021 թ. հունվարի մեկից գնահատման հիմք է հանդիսանում անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը: Գնահատման կարգերի փոփոխությունը ինքնին ունեցել է մի շարք էական ազդեցություններ գնահատման համակարգի վրա, որն էլ իր հերթին ազդել է գույքահարկի բարձրացման վրա: Վերը նշած փոփոխությունները հիմք են հանդիսացել տվյալ ուսումնասիրության համար: Աշխատանքում անդրադարձել ենք միայն շենք-շինությունների գնահատման և շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի փոփոխություններին: Անշարժ գույքի շուկայականի մոտարկված կադաստրային արժեքի գնահատման համակարգում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները՝ փոխվել են շենք-շինությունների և հողերի բազային արժեքները, ավելացել են տարածագնահատման գոտիները, ինչպես նաև բարձրացել են տարածագնահատման գոտու գործակիցները, փոխվել են տարածագնահատման գոտիների մակերեսները: Ուսումնասիրությունը կատարվել է Երևան քաղաքի օրինակով, որտեղ միջին վիճակագրական բնակարանը գնահատվել է բոլոր գոտիներում: Անշարժ գույքի կադաստրային և շուկայականին մոտարկված կադաստրային արժեքների համեմատության արդյունքում կազմվել է տարածագնահատման գոտիների փոփոխության քարտեզ, որտեղ առանձնացվել են Երևան քաղաքի վարչատարածքային միավորներում տեղի ունեցած փոփոխությունները:

Published

2023-07-13

How to Cite

Հովհաննիսյան Ա. Հ., & Պետրոսյան Ն. Հ. (2023). ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(1-2 (260), 35–45. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.1-2.035

Issue

Section

Աշխարհագրություն