ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԳԵՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Հովիկ Յա․ Սայադյան Գերմանական զարգացման միջազգային ընկերություն (GIZ), Հայաստան https://orcid.org/0000-0003-1703-3098
  • Արսեն Թ․ Գրիգորյան ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան
  • Էլմիրա․ Ա․ Վարդանյան ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.1.022

Բանալի բառեր-:

landscape zone, natural use, anthropogenic load, land use

Ամփոփում

Հոդվածում վերլուծվում է Տավուշի մարզի լանդշաֆտային գոտիների գեոէկոլոգիական վիճակը: Բնական լանդշաֆտների վրա անթրոպոգեն ծանրաբեռնվածությունն արտահայտում է մարդածին բացասական ազդեցությունների ինտենսիվության աստիճանը տվյալ լանդշաֆտային գոտում: Իսկ լանդշաֆտների վրա անթրոպոգեն ներգործությունն արտահայտվում է հողօգտագործման կառուցվածքի բնույթով: Բ. Կոչուրովի հայեցակարգի համաձայն՝ տարածքի վրա մարդածին ծանրաբեռնվածության աստիճանը որոշելու համար օգտագործվում են փորձագիտական գնահատման միավորներ 1-ից 6-ը: Հողօգտագործման տեսակից կախված՝ տարածքները ստանում են համապատասխան բալ և միավորվում համասեռ խմբերում: Առաջնորդվելով Բ. Կոչուրովի մեթոդաբանությամբ և կիրառելով ԱՏՀ քարտեզաչափական գործիքները՝ ստացել ենք լանդշաֆտային գոտիների անթրոպոգեն ծանրաբեռնվածության քարտեզը և հաշվարկել յուրաքանչյուր գոտում առկա ծանրաբեռնվածության համապատասխան աստիճան ունեցող տարածքների մակերեսներն արտահայտված տոկոսներով: Այնուհետև իրականացրել ենք լանդշաֆտային գոտիների անթրոպոգեն ծանրաբեռնվածության տարածական քանակական գնահատում ընտրված հայեցակարգի բացարձակ և հարաբերական գործակիցներով ու ԱՏՀ գործիքակազմով: Հետազոտության արդյունքում հետանտառային տափաստանային գոտին բնապահպանական և տնտեսական ցուցանիշներով համարվել է կրիտիկական լարվածության տարածք, անտառային և մարգագետնատափաստանային լանդշաֆտային գոտիները՝  լարված և կոնֆլիկտային, իսկ մերձալպյան և ալպյան լանդշաֆտային գոտիները՝ պայմանական բարենպաստ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-04-24

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԳԵՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. (2024). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 58(1 (262), 22-29. https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.1.022

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները