ԻՐԱՎԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.099Keywords:
նորմի իմաստի բացահայտում, իրավաստեղծագործություն, հակասություն, տեքստուալիզմ, օրիգինալիզմ, մեկնաբանման մեթոդների համատեղ կիրառում, իրավանշանակալից երևույթ, իրավաստեղծ մարմնի կամք, իրավական համակարգի միասնականություն ու կայունություն, սահմանադրական նշանակությունAbstract
Իրավաբանական գրականությունում մեկնաբանման մեթոդների վերաբերյալ հետազոտություններն առավելապես վեր են հանում այս կամ այն առանձին մեթոդի կիրառման խնդիրները և եզրահանգումներ կատարում տվյալ մեթոդի ամենաճիշտը կամ ամենասխալը լինելու վերաբերյալ` արժևորելով կամ քննադատելով դրա հատկանիշները:
Սույն հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ իրավական մեկնաբանման մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, հետևաբար միայն առանձին մեթոդի կիրառումը չի կարող անհրաժեշտ արդյունավետություն ապահովել իրավական նորմի իմաստի բացահայտման համար, ավելին` նորմը մեկնաբանողը կարող է նորմին իր համար ցանկալի իմաստ վերագրելու նպատակով կամայականորեն ընտրել միայն դրա համար անհրաժեշտ մեթոդը կամ մի քանի մեթոդներ, ինչի արդյունքում չի բացահայտվի նորմի իրական իմաստը:
Սույն հետազոտության տեսական նշանակությունն այն է, որ իրավաբանական մեկնաբանման մեթոդների կատարելագործման խնդիրը դեռևս խորը և համակողմանի գիտական ուսումնասիրությունների կարիք ունի:
Իրավակիրառ պրակտիկայում նորմի կենսագործումը պատշաճ ապահովելու նպատակով գործնականում անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել դրա տեքստում ներդրված իմաստը: Իրավական մեկնաբանումն է այն իրավական գործիքը, որն ապահովում է իրավական կարգավորման գործընթացի անցումը իրավունքի նորմի ամրագրումից դեպի կենսագործում, ուստի այն պետք է կատարվի բազմակողմանիորեն` անդրադառնալով նորմի իմաստի վրա ազդող բոլոր իրավանշանակալից երևույթներին` միաժամանակ չհանգեցնելով նորմի իմաստի չափազանց լայն մեկնաբանության:
Սույն գիտական աշխատանքի նպատակն է խորը և համակողմանիորեն ուսումնասիրել իրավաբանական մեկնաբանման մեթոդների համատեղ պարտադիր կիրառման անhրաժեշտության հարցը և դրա ուղենիշները:
Արդյունքում, կատարվում է եզրահանգում առ այն, որ իրավաբանական մեկնաբանությունը կարող է հաջողությամբ հասնել իր նպատակին ոչ թե կոնկրետ մեկ կամ մի քանի առանձին մեկնաբանման մեթոդների կիրառմամբ, այլ հնարավոր բոլոր իրավական մեկնաբանման մեթոդների համատեղ կիրառմամբ՝ որպես ուղենիշ ընդունելով մեկնաբանության արդյունքում իրավական համակարգի միասնականությունն ու կայունությունն ապահովելը, ինչը պետք է դրսևորվի նորմերը դրանցով կարգավորվող հարաբերությունների սահմանադրական նշանակությանը և Սահմանադրության ընդհանուր տրամաբանությանը համապատասխան մեկնաբանելով:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.