ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.041Keywords:
վարձակալություն, պետական գրանցում, նոտարական վավերացում, գործարքի ձև, անշարժ գույք, իրային իրավունք, պարտավորական իրավունքAbstract
Հոդվածում ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետությունում վարձակալության պայմանագրերի ձևին ներկայացվող օրենսդրական պահանջները: Նշվում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է բավականին խիստ մոտեցում` պահանջելով նոտարական վարվերացնել անշարժ գույքի հետ կնքվող ցանկացած վարձակալության պայմանագիր, իսկ դրանից ծագող իրավունքները` գրանցել կադաստրում:
Ուսումնասիրվում են ԱՊՀ, Եվրոպայի երկրների համանման կարգավորումները, որտեղ օրենսդիրը կարճաժամկետ վարձակալության պայմանագրերի պարագայում ավելի ազատական մոտեցում է ցուցաբերում. կարճաժամկետ վարձակալության պայմանագրերը սովորաբար կնքվում են հասարակ գրավոր ձևով:
Հայաստանի Հանրապետությունում կիրառվող մոտեցումն ավելորդ սահմանափակում է քաղաքացիական շրջանառությունը: Արդյունքում անձինք չենք վավերացնում պայմանագրերը նոտարական կարգով, ինչը զրկում է վարձակալին իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Վարձատուները կարող են առանց որևէ սահմանափակման ցանկացած ժամանակ պահանջել ազատել բնակարանը: Արդյունքում առկա մոտեցումը վտանգի տակ է դնում սոցիալապես անապահով խավերին:
Միաժամանակ սահմանափակումը որևէ նպատակի չի ծառայում և չի բերում շոշափելի դրական հետևանքի:
Իրավունքի տնտեսական վերլուծության, իրավահամամետական մեթոդների կիրառմամբ հիմնավորվում է, որ կարճաժամկետ` մինչև մեկ տարի ժամկետով անշարժ գույքի վարձակալության դեպքում անհրաժեշտ չէ պահանջել գործարքը վավերացնել նոտարական կարգով, իսկ դրանից ծագող իրավունքները գրանցել: Առաջարկվող մոտեցումն ավելի տրամաբանական է և ուղղված է նվազեցնելու քաղաքացիական շրջանառության մասնակիցների ընդհանուր ծախսերը:
Միաժամանակ առաջարկվում է չգրանցված վարձակալության պայմանագրերի դեպքում համարել դրանք լուծված, եթե գույքի սեփականատերը փոխվում է:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.