ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.236

Keywords:

Հանցագործության պրովոկացիա, պրովակատոր, հանցակցություն, նախադեպային իրավունք, դոկտրին, օրենսդրություն, ինստիտուտ, դիտավորություն, դրդչություն

Abstract

Արտասահմանյան տարբեր երկրների նորմատիվ կարգավորումներում, դոկտրինալ մեկնաբանություններում, կայուն նախադեպային իրավունքում  ձևավորված իրավական դիրքորոշումներում հաճախ են հանդիպում հանցագործության պրովոկացիայի և հանցակցության միջև անցկացվող զուգահեռներ, ինչը քրեական իրավունքում հանցագործության պրովոկացիայի իրավական էության վերաբերյալ միասնական մոտեցման բացակայության պայմաններում արդիական է դարձնում նշված ինստիտուտների հարաբերակցության և դրա շուրջ առաջ եկող հիմնահարցերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը։

Աշխատանքի ընթացքում, հետազոտման առարկա դարձնելով հանցակցության և հանցագործության պրովոկացիայի ինստիտուտների առանձնահատկությունները, ինչպես նաև տարբեր հեղինակների դոկտրինալ մեկնաբանություններ, արտասահմանյան երկների տարբեր կարգավորումներ հնարավոր է եղել գալ եզրահանգման առ այն, որ քննարկման առարկա երկու ինստիտուտների միջև առկա են մի շարք ընդհանրական գծեր, ինչը կարող է վկայել նաև այն մասին, որ հանցագործության պրովոկացիայի վերաբերյալ քրեաօրենսդրական հստակ կարգավորումների բացակայության պարագայում, առերևույթ կարող է առաջանալ հանցագործության պրովոկացիայի՝ հանցակցության առաձին դրսևորում դիտարկելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել արձանագրել, որ հանցագործության պրովոկացիայի նպատակի և կատարման եղանակների բաղադրիչ հանդիսացող առանձին տարրերի միջև առկա են սկզբունքային տարբերություններ, ինչը խոսում է այն մասին, որ դրանք չեն կարող նույնանալ և պետք է դիտարկվեն իրարից զատված։

Author Biography

Մելիք Մելիքյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ,
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի
իրավական փորձաքննությունների ծառայության
գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Downloads

Published

2023-09-30