«ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.172Keywords:
կառուցապատման իրավունք, կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր, շինարարության թույլտվություն, իրավահաջորդություն, հողամասի սեփականատիրոջ իրավազորություններ, կառուցապատման նպատակ, երկարաժամկետ պարտավորություններAbstract
Կառուցապատման իրավունքը քաղաքացիաիրավական մի շարք ինստիտուտների պես ծագել է հռոմեական իրավունքից եւ իր ամրագրումն ստացել Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքացիական օրենսդրությամբ: Ժամանակի ընթացքում ենթարկվելով փոփոխությունների՝ այն վարձակալության երկարաժամկետ պայմանագրից վերածվել է սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքի; Ներկայումս կառուցապատման իրավունքի ինստիտուտն էականորեն տարբերվում է հռոմեական իրավունքում ընդունված կառուցապատման իրավունքի ինստիտուտից՝ սուպերֆիցիից:
Հոդվածում հեղինակն անդրադառնում է կառուցապատման իրավունքի հասկացությանը՝ ներկայացնելով դրա հռոմեական ծագումը, արտասահմանյան տարբեր երկրներում գործող իրավական նորմերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքը ձեւակերպվում է քաղաքացիաիրավական պայմանագրով, որպիսի պայմանագրի բնույթը օրենսդրությամբ կարգավորված չէ, հոդվածում ներկայացվել են կառուցապատման իրավունքի ծագման հիմքերը, մասնավորապես՝ ներկայացվել են գործող օրենսդրական կարգավորումները՝ կառուցապատման իրավունքի պայմանագրի վերաբերյալ, առանձնացվել են առանձին խնդիրներ՝ գործնականում կառուցապատման իրավունքի տրամադրման հետ կապված: Հոդվածում միաժամանակ կատարվել են օրենսդրական վերլուծություններ, այդ թվում նաև՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծություն, որոնց հաշվառմամբ առաջարկվել է որպես պայմանագրի առանձին տեսակ նախատեսել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը՝ սահմանելով դրա օրենսդրական կարգավորումը, որը նպատակ է հետապնդում, ի թիվս այլնի, հստակեցնել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի բնույթը՝ բացառելով քաղաքացիաիրավական ցանկացած պայմանագրով կառուցապտման իրավունքի տրամադրման հնարավորությունը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.