ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.190

Keywords:

աշխատանքային վեճ, տարաձայնություն, աշխատանքային իրավունքի խախտում, աշխատանքային պայմանագիր, վեճը լուծող մարմին, աշխատանքային վեճի առանձնահատկություններ, ենթակայություն

Abstract

Հոդվածում վերլուծված են «աշխատանքային վեճ» եզրույթի սահմանման հետ կապված հիմնախնդիրները և աշխատանքային վեճի առանձնահատկությունները։ Ուսումնասիրության արդյունքում, համեմատական վերլուծության ենթարկելով տարբեր դոկտրինալ աղբյուրներում և օտարերկրյա օրեսնդրական կարգավորումներում տեղ գտած «աշխատանքային վեճ» եզրույթի սահմանումները, ընդգծվել է, որ «աշխատանքային վեճ» եզրույթի սահմանման ոչ միակերպ մոտեցումների առկայության պարագայում, անհրաժեշտ է օրենսդրական կարգով ապահովել «աշխատանքային վեճ» հասկացության համապարփակ սահմանման առկայություն, ինչպես նաև ընդգծել, որ աշխատանքային վեճը ծագում է չլուծված տարաձայնության առկայության պարագայում, այլ ոչ թե վեճը լուծող մարմնին դիմելու պահից։ Բացի այդ «աշխատանքային վեճ» հասկացության ներքո պետք է ներառել աշխատանքային վեճի բոլոր տեսակները, ինչպես աշխատանքային հարաբերությունների իրականացման և աշխատանքային հարաբերությունների դադարման ընթացքում ծագող տարաձայնությունների պատճառով առաջացող, այդպես էլ աշխատանքային հարաբերությունների ձևավորման գործընթացում առաջացող տարաձայնությւոնների պատճառով առաջացող վեճերը։ Աշխատանքում նաև անդրադարձ է կատարվել այն առանձնահատկություններին, որոնցով աշխատանքային վեճը տարբերվում է քաղաքացիաիրավական այլ վեճերից, որոնց միջոցով առավել արդյունավետ կերպով հնարավորությւոն կստեղծվի որոշելու առաջացած վեճը լուծող իրավակարգավորումները։ Ուսումնասիրության արդյունքում առաջարկված լուծումները կհանգեցնեն ՀՀ օրենսդրության մեջ «աշխատանքային վեճ» եզրույթի համապարփակ սահմանմանը և աշխատանքային վեճերի այլ քաղաքացիաիրավական վեճերից տարանջատման առավել արդյունավետ կառուցակարգերի առկայությանը։

 

Author Biography

Հենրիկ Խունդկարյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ,
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական

Downloads

Published

2023-09-30