ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2023.97.035

Keywords:

զորահավաք, սոցիալական պետություն, սոցիալական պաշտպանություն, աշխատավարձ, վարկային պարտավորություններ, զինվորական ծառայություն, պատերազմական գործողություններ

Abstract

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ադրբեջանական կողմից սանձազերծաց պատերազմական գործողությունների ընթացքում ընդգծվեցին զորահավաքային զինվորական ծառայության ներգրավված անձանց սոցիալական որոշ խնդիրներ, որոնց կարգավորման անհրաժեշտությունը բխում է ոչ միայն սոցիալական պաշտպանության սահմանադրական իրավունքից, այլ նաև իրեն սոցիալական հռչակած պետության գաղափարից:

Սույն հետազոտության նպատակն է վեր հանել մոբիլիզացված քաղաքացիների սոցիալական խնդիրները, այդպիսի խնդիրների լուծման միջազգային փորձը, ներպետական օրենսդրության թերությունները, գործնական խնդիրների և օրենսդրական կարգավորումների հարաբերակցությունը, և արդյունքում, ներկայացնել թվարկված խնդիրների լուծման հստակ առաջարկներ սոցիալական պետության գաղափարի և սոցիալական պաշտպանության սահմանադրական իրավունքի համատեքստում:

Քննարկման արդյունքում եզրակացվել է, որ ներպետական օրենսդրությունում բացակայում են ոչ միայն զորահավաքային զինվորական ծառայության ներգրավված անձանց աշխատավարձի պահպանման, այլ նաև՝ այդ նույն ծառայության ժամանակահատվածում քաղաքացիների որոշ քաղաքացիական պարտավորությունների կատարման անհնարինության, դրա արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքների վերացման կամ նվազեցման կարգավորումներ: Արդյունքում, առաջարկվել է օրենսդրական մակարդակով ամրագրել այդպիսի կարգավորումներ՝ հաշվի առնելով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող յուրաքանչյուր քաղաքացու անհատական դեպքերը, այդպիսի կարգավորումներ ներդնելիս հաշվի առնել նաև պետության ֆինանսական դրությունն ու տնտեսական վիճակը, ինչպես նաև չանտեսել այն գործատուների աշխատանքի անխափանության անհրաժեշտությունը, որոնց աշխատողները զորակոչվել են ծառայության:

Author Biography

Համլետ Հարությունյան, Երևանի պետական համալսարան

PHD Student at the YSU Chair of Constitutional Law,
Prosecutor of the RA Prosecutor General's Office Department

Downloads

Published

2024-01-12