ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2024.98.023

Keywords:

կառավարման հատուկ ռեժիմ, արտակարգ դրություն, կառավարման մեթոդ, հորիզոնական համակարգում, ուղղահայաց համակարգում, պարետ, պարետատուն

Abstract

Հոդվածը նվիրված է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում կառավարման առանձնահատկությունների վերլուծությանը։ Մասնավորապես, հոդվածի շրջանակներում քննարկվել են արտակարգ դրության իրավական ռեժիմի հայտարարման պարագայում կառավարման մեթոդներից համակարգման էությունը և կարևորությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և  պաշտոնատար անձանց համաձայնեցված գործունեության ապահովման տեսանկունից, որը որպես վերջնարդյունք հանգեցնում է իրավիճակի հնարավորինս արագ և արդյունավետ հաղթահարմանը։ Սույն հոդվածի շրջանակներում հեղինակը նաև քննարկել է արտակարգ դրության և դրան համարժեք կառավարման այլ ռեժիմների հայտարարման պարագայում հատուկ լիազորություններով օժտված մարմնի ձևավորման նպատակահարմարությունը, դրա իրավական կարգավիճակը և գործառույթների բովանդակությունը։  Վերհանվել է նման մարմինների ձևավորման միջազգային պրակտիկան` հատկապես կորոնավիրուսային համավարակի տարածման ընթացքում։

Կատարված վերլուծության արդյունքում հեղինակը հանգել է այն եզրակացության, որ արտակարգ դրության կամ այլ համարժեք կառավարման ռեժիմի պարագայում առաջնային նշանակություն է ստանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հորիզոնական համակարգումը։ Նման գործառույթի առավել արյունավետ իրականացման նպատակով ընդունելի է օրենքով նախատեսված և ժամանակավոր հիմունքներով որոշակի մարմին ձևավորումը, սակայն ստեղծված մարմինը չպետք է փոխարինի մյուս մարմիններին և ստանձնի վերջիններիս լիազորությունների իրականացումը։ Նման մարմնի գորխնդիրը պետք է լինի իրավիճակով պայմանավորված առկա տեղեկատվության օպերատիվ հավաքումը և վերլուծությունը, կիրառման ենթակա անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, արդեն իսկ կայացված որոշումների կիրարկմանն օժանդակումը։ Ընդ որում, կարևոր է, որ իրականացվող համակարգումը իրականացվի հորիզոնական և ոչ ուղղահայաց հիմունքներով` նպաստելով նաև պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումների նկատմամբ առավել բարձր պատասխանատվության դրսևորմանը։

Համակարգումը որպես ենթակայական հարաբերություններում կառավարման տարատեսակ համարելը հիմնավորված չէ, քանզի ուղղահայաց կառավարման դեպքում համակարգումը, ըստ էության, ոչ թե կառավարման մեթոդ է, այլ նպատակ, մասնավորապես կառավարման վերջնարդյունքում հարկ է լինում ուղղահայաց կառավարման շրջանակներում ևս ապահովել փոհամաձայնեցված գործունեություն:

Author Biography

Աննա Հարությունյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ,
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ

Downloads

Published

2024-05-10

Issue

Section

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ