ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2023.97.082

Keywords:

նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկում, նորմատիվ իրավական ակտ, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության դատական գնահատման սահմաններ, դատական ակտ կայացնելու առանձնահատկություններ, վարչական դատավարություն, հատուկ վարույթ

Abstract

Սույն հոդվածի շրջանակներում, ի թիվս այլնի, առանձնակի ուշադրության է արժանացել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի (կամ դրա դրույթի) համապատասխանության հարցը՝ դրա ընդունման համար հիմք հանդիսացած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցած, սակայն ուժը կորցրած (գործողությունը դադարած) նորմատիվ իրավական ակտին (կամ դրա դրույթին): Այս համատեքստում կարևորվել են հատկապես դատական պրակտիկայում առկա մեկնաբանությունները և նշված հարցին տրված լուծումները, և ըստ այդմ առանձնացվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի իրավաչափության գնահատման այն օբյեկտիվ ուղենիշերը, որոնց շրջանակներում դատարանը կարող է հանգել վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ եզրահանգման:

Author Biography

Օքսանա Դիլբանդյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2024-01-12