ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐՈՒՄ՝ ՐՊԵՍ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.151Keywords:
Նախնական դատալսումներ, մրցակցության սկզբունք, զենքերի հավասարություն, ապացույցի թույլատրելիություն, արդյունավետ պաշտպանություն, միջնորդություն, դատական քննությունAbstract
Սույն գիտական հոդվածի ուսումնասիրության առարկան է կազմում նախնական դատալսումների փուլը՝ նորույթ ՀՀ քրեական դատավարության համակարգում։ Հաշվի առնելով կարգավորման նորույթ հանդիսանալը՝ հեղինակը քննարկման առարկա է դարձրել ապացույցների թույլատրելիության հարցի քննարկումը և լուծումը նախնական դատալսումների փուլում՝ որպես մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքի երաշխիք։ Թեմայի արդիականությունը հիմնավորվում է նախնական դատալսումների համապարտադիր բնույթով դատական քննության փուլ անցնող քրեական վարույթների համար, ինչպես նաև խնդրո առարկա նորույթի շուրջ հայրենական ծավալուն գրականության բացակայությամբ։
Հոդվածի նպատակն է հասցեական անդրադարձ կատարել նախնական դատալսումների փուլում առկա որոշ խնդրային հարցերի՝ մրցակցության սկզբունքի գործնական իրացման շրջանակում։
Գիտական հոդվածի կենտրոնական եզրակացությունն այն է, որ ապացույցների թույլատրելիության կապակցությամբ ներկայացված միջնորդությունները ոչ միայն պետք է քննարկման առարկա դառնան նախնական դատալսումների փուլում, այլև ստանան լուծում։ Ընդ որում՝ անկախ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու հանգամանքից, դատարանը պետք է կայացնի նման որոշում։ Նշված եզրահանգումը հեղինակը հիմնավորում է ուսումնասիրության առարկայի շուրջ ձևավորված արտասահմանյան գրականությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ նախնական դատալսումների ընթացքում ապացույցի թույլատրելիության հարցի շուրջ ներկայացված միջնորդության հետաձգումը, ըստ էության, հավասարվում է միջնորդության մերժման։ Հետևաբար՝ իրավական որոշակիության սկզբունքի կենսագործումը ենթադրում է համապատասխան հարցը բովանդակային լուծող որոշման կայացում։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.