ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐԻ ՈՐԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2024.98.080

Keywords:

աշխատանքային վեճ, տարաձայնություն, կորպորատիվ վեճ, աշխատանքային պայմանագիր, աշխատանքային վեճի առանձնահատկություններ, զբոսաշրջային գործակալ, տնօրենի լիազորությունների դադարեցում, ֆիդուցիար պարտականություն

Abstract

Հոդվածում վերլուծված են աշխատանքային և կորպորատիվ վեճերի հարաբերակցության սահմանները, հիմնախնդիրները և առանձնահատկությունները կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցման (աշխատանքային պայմանագրի լուծման) պարագայում։ Ուսումնասիրության արդյունքում ընդգծվել են կազմակերպության տնօրենի հատուկ կարգավիճակը՝ պայմանավորված կազմակերպության տնօրենի և կազմակերպության՝ որպես կորպորատիվ իրավունքի սուբյեկտի, միջև ծագող գործակալ-պրինցիպալ հարաբերություններով։ Աշխատանքում նաև անդրադարձ է կատարվել այն առանձնահատկություններին, որոնցով աշխատանքային վեճը տարբերվում է քաղաքացիաիրավական այլ վեճերից։ Ուսումնասիրության արդյունքում առաջարկված լուծումը կհանգեցնի կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցման գործերով ձևավորված դատական պրակտիկայում (այդ թվում՝ ներպետական նախադեպային իրավունքում) առկա հակասությունների վերացմանը։

Author Biography

Հենրիկ Խունդկարյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ,
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական

Downloads

Published

2024-05-10

Issue

Section

ԴԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ