ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Authors

  • Սերգեյ Մարաբյան Երևանի պետական համալսարան

Keywords:

օրենքի հիման վրա ստեղծված դատարան, ընդդատություն, դատարանի իրավասություն, դատական ենթակայություն, դատարանի լիազորություն, դատարանակազմություն

Abstract

Սույն հոդ­վա­ծը նվիր­ված է ՀՀ ք­րեա­կան դա­տա­վա­րութ­յան նոր օ­րենսգր­քում ամ­րագր­ված ընդ­դա­տութ­յան ինս­տի­տու­տի էութ­յան և ի­րա­վա­կան կար­գա­վոր­ման հետ կապ­ված մե­թո­դա­բա­նա­կան հար­ցե­րին քննարկ­մա­նը: Հե­ղի­նա­կի դի­տարկ­մամբ՝ ընդ­դա­տութ­յու­նը, հան­դի­սա­նա­լով «օ­րեն­քի հի­ման վրա ստեղծ­ված դա­տա­րա­նի» ո­րոշ­ման չա­փա­նիշ­նե­րից մե­կը, պատ­շաճ կար­գա­վոր­ված չէ ՀՀ ք­րեա­կան դա­տա­վա­րութ­յան նոր օ­րենսգր­քով: Բանն այն է, որ ինչ­պես գոր­ծող օ­րենսգր­քում, այն­պես էլ նոր օ­րենսգր­քում տրված չէ ընդ­դա­տութ­յուն հաս­կա­ցութ­յան սա­հա­մա­նու­մը, ա­վե­լին՝ դրա տար­բեր կող­մե­րին նվիր­ված ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րից հնա­րա­վոր չէ հետևութ­յուն ա­նել այն մա­սին, թե ինչ ի­մաստ է հա­ղոր­դել օ­րենս­դի­րը դրան: Քրեա­կան գոր­ծի ընդ­դա­տութ­յու­նը ո­րո­շե­լու հա­մար մի դեպ­քում հիմք են ըն­դուն­վում հան­ցան­քի կա­տար­ման տա­րած­քի կամ մինչ­դա­տա­կան վա­րույթն ի­րա­կա­նաց­րած նա­խաքն­նութ­յան մարմ­նի նստա­վայ­րի դա­տա­կան տա­րած­քը կամ ամ­բաս­տան­յա­լի բնա­կութ­յան կամ հաշ­վառ­ման վայ­րի, իսկ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի դեպ­քում՝ հան­ցան­քի կա­տար­ման վայ­րի, ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի գտնվե­լու վայ­րի կամ վտան­գա­վոր հետևանք­նե­րը վրա հաս­նե­լու վայ­րի (ե­թե հան­ցան­քը կա­տար­վել է ՀՀ տա­րած­քից դուրս, կամ կա­տար­ման վայ­րը պար­զել հնա­րա­վոր չի ե­ղել) հատ­կա­նիշ­նե­րը, իսկ մյուս դեպ­քում՝ այն, թե ինչ գոր­ծեր են քննում հա­մա­պա­տաս­խա­նա­բար ա­ռա­ջին ատ­յա­նի, վե­րաքն­նիչ և վճ­ռա­բեկ դա­տա­րան­նե­րը: Ա­վե­լին՝ նոր օ­րենսգր­քում տրված ՙԱ­ռա­ջին ատ­յա­նի ընդ­հա­նուր դա­տա­րան­նե­րի ընդ­դա­տութ­յու­նը՚, ՙՎե­րաքն­նիչ քրեա­կան դա­տա­րա­նի ընդ­դա­տութ­յու­նը՚ և ՙՎճռա­բեկ դա­տա­րա­նի քրեա­կան պա­լա­տի ընդ­դա­տութ­յու­նը՚ հաս­կա­ցութ­յուն­նե­րի բո­վան­դա­կա­յին վեր­լու­ծութ­յու­նից և ՙՀՀ Դա­տա­կան օ­րենս­գիրք՚ ՀՀ սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քում տրված՝ ՙԱ­ռա­ջին ատ­յա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան դա­տա­րա­նի ի­րա­վա­սութ­յու­նը՚, ՙԱ­ռա­ջին ատ­յա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան դա­տա­րա­նում դա­տա­վոր­նե­րի մաս­նա­գի­տա­ցու­մը՚, ՙՎե­րաքն­նիչ դա­տա­րա­նի ի­րա­վա­սութ­յու­նը՚ և ՙՎճռա­բեկ դա­տա­րա­նի ի­րա­վա­սութ­յու­նը՚ հաս­կա­ցութ­յուն­նե­րի հետ հա­մադ­րու­մից պարզ է դառ­նում, որ օ­րենս­դի­րը դրանք (ընդ­դա­տութ­յու­նը և դա­տա­րա­նի ի­րա­վա­սութ­յու­նը) ըստ էութ­յան նույ­նաց­րել է, ին­չը, մեր կար­ծի­քով, մե­թո­դա­բա­նա­կան ա­ռու­մով խնդրա­հա­րույց է, քա­նի որ դրանք, լի­նե­լով ինք­նու­րույն ի­րա­վա­կան հաս­կա­ցութ­յուն­ներ և կոչ­ված լի­նե­լով լու­ծե­լու ի­րա­վա­կան տար­բեր խնդիր­ներ, չեն կա­րող նույ­նաց­վել:

Վե­րոգր­յա­լի հի­ման վրա, հե­ղի­նա­կի կող­մից քննարկ­ման ա­ռար­կա են դարձ­ել դա­տա­րա­նի ի­րա­վա­սութ­յուն և ընդ­դա­տութ­յուն հաս­կա­ցութ­յուն­նե­րի ընդ­հա­նուր բնու­թագ­րի, դրանց փոխ­կապ­վա­ծութ­յան և սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րը, ո­րից հե­տո ներ­կա­յաց­վել են կոնկ­րետ ա­ռա­ջար­կութ­յուն­ներ ՀՀ ք­րեա­կան դա­տա­վա­րութ­յան նոր օ­րենսգր­քում ընդ­դա­տութ­յան ինս­տի­տու­տի տար­բեր կող­մե­րի ի­րա­վա­կան կար­գա­վոր­ման վե­րա­բեր­յալ:

Author Biography

Սերգեյ Մարաբյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,

իրավաբանական գիտությունների թեկնածու,

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Published

2021-10-08