ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ) ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՑԱԿԱԶՄԵՐՈՒՄ (ՀՀ ԳՈՐԾՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Authors

  • Աննա Վարդապետյան Երևանի պետական համալսարան
  • Լալա Բեգոյան ՀՀ Վարչապետի աշխատակազմ

DOI:

https://doi.org/10.46991/SL/2021.91.023

Keywords:

հանցագործության որակում, գնահատողական հասկացություններ (հատկանիշներ), քրեաիրավական նորմերի մեկնաբանություն, իրավական որոշակիություն, իրավակիրառի հայեցողություն, էական վնաս, այլ ծանր հետևանքներ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակ, անձանական այլ շահագրգռվածություն, անհաղթահարելի ուժ, վիճակի խոցելիություն, անօգնական վիճակ, իրական վտանգ, հրապարակային կոչ

Abstract

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը և այդ գործընթացի օրինականությունը պայմանավորված են քրեական օրենսգրքի բովանդակությամբ: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով (nullum crimen, nulla poena sine lege): Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար նախատեսվող պատիժը, քանի որ անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Այնուհանդերձ, ինչպես գործող քրեական օրենսգրքի, այնպես էլ Նոր օրենսգրքի (ստորագրվել է 27․05․2021թ․-ին, ուժի մեջ է մտնելու 01․07․2022թ․-ին) մի շարք հանցակազմերում օգտագործված են մեծ թվով գնահատողական հասկացություններ (հատկանիշներ): Հետևաբար, սույն աշխատանքի շրջանակներում համակարգային ուսումնասիրության ենք ենթարկել ինչպես գործող քրեական օրենսգրքում, այնպես էլ քրեական Նոր օրենսգրքում օգտագործվող գնահատողական հասկացությունները (հատկանիշները) և վերհանել դրանց մեկնաբանման և դրա հիման վրա հանցագործությունների որակման գործընթացում առաջացող խնդիրները: Վերլուծության համակարգվածությունն ապահովելու նպատակով` ուսումնասիրության ենք ենթարկել հանցակազմերի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի հատկանիշներում տեղ գտած գնահատողական հասկացությունները:

Author Biographies

Աննա Վարդապետյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու

Լալա Բեգոյան, ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբան

Downloads

Published

2022-02-15

Issue

Section

Articles