ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Authors

  • Գագիկ Ղազինյան Երևանի պետական համալսարան
  • Անի Դանիելյան Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

DOI:

https://doi.org/10.46991/SL/2022.92.068

Keywords:

իրավական որոշակիություն, դատական ակտերի կատարում, res judicata սկզբունք, մինչդատական վարույթ, դատական վերահսկողություն, անձի իրավունքների երաշխիքներ, դատական ակտերի բողոքարկում, դատական ակտերի վերանայում, բացառիկ վերանայում

Abstract

Դատական ակտերի վերջնականությունը և պարտադիրությունը պետության իրավական անվտանգության երաշխիքային համակարգի տարրերից է, որոնք ՀՀ օրենսդիրը կապում է դրանք օրինական ուժի մեջ մտնելու իրավաբանական փաստի հետ: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտերը, որպես գործն ըստ էության չլուծող դատական ակտեր, ուժի մեջ են մտում կայացման/հարապարակման պահին և նույն պահից էլ պարտադիր են կատարման համար: Միևնույն ժամանակ քննարկվող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության, ապա նաև վճռաբեկության կարգերով:

Նման կարգավորումները վիճելի են իրավական որոշակիության սկզբունքի և դրա տարրը հանդիսացող դատական ակտերի վերջնականության չափանիշի համատեքստում: Բացի այդ գործնականում մի շարք խնդիրներ են առաջանում ինչպես առանց բողոքարկման կառուցակարգերը սպառելու դրանց կատարման, այնպես էլ չկատարման դեպքում: Ընդ որում այդ խնդիրները շարունակելու են առկա լինել նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների պայմաններում:

Հիշյալ խնդիրները վերլուծության առարկա են դարձվել հեղինակների կողմից: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտերի էության, իրավական որոշակիության սկզբունքի և դատական ակտերի վերանյաման կառուցակարգերի համադրված վերլուծության արդյունքում հեղինակների կողմից առաջարկում է խնդրի լուծման երկու մոտեցումներ և քննարկվում ՀՀ օրենսդրությունում դրանց ներդրման հնարավոր կառուցակարգերը:

Author Biographies

Գագիկ Ղազինյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Անի Դանիելյան, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու

Downloads

Published

2022-05-31

Issue

Section

Articles