ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ԷՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Authors

  • Գևորգ Վիրաբյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.93.004

Keywords:

իրավական կանխավարկած, փիլիսոփայական-իմացաբանական միջոց, օժանդակ իրավական միջոց, ամեղության կանխավարկած, կանխադրույթ, հավանական դատողություն, իրավաբանական ենթադրություն, պայմանագրի ազատության սկզբունք, իրավունքի գործիքակազմային տեսություն, իրավունքի անալոգիա, իրավական սկզբունք, ոչ լրիվ ինդուկցիա

Abstract

Սույն հոդվածի շրջանակներում հեղինակը քննարկել է իրավական կանխավարկածի էության շուրջ որոշ մեթոդաբանական հարցեր: Մասնավորապես, ներկայացվել է այդ հար­ցերի շրջանակը, դրանց վերաբերյալ իրավաբանական դոկտրինում գոյություն ունեցող մեթոդաբանական մոտեցումները։ Օրինակների տեսքով դիտարկվել են որոշակի իրավի­ճակներ, որոնց շրջանակներում հիմնավորվել է, որ մինչ այժմ իրավաբանական դոկտրի­նում գոյություն ունեցող մոտեցումները հնարավորություն չեն տալիս բացահայտելու իրա­վական կանխավարկածի էությունը:

Այնուհետև հեղինակը ներկայացրել է առանձնացված հարցերի լուծման տեսամեթո­դա­բանական իր տեսլականը: Այդ համատեքստում քննարկել է իրա­վա­կան կան­խա­վար­կա­­ծի էությունը, պատասխանել է այն հարցին, թե իրավական առումով կան­­խա­վարկածն ի՞նչ է իրենից ներ­­կայացնում, ի՞նչ է հնարա­վո­րու­թյուն տալիս անելու իրա­վա­կան կար­գա­վորման շրջանակներում և ինչպես է հարաբերակցվում տրա­­մաբա­նա­կան մտածողության ձևերի (մտա­հանգման/դատողության) հետ:

Author Biography

Գևորգ Վիրաբյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության
ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Downloads

Published

2022-11-11