ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Authors

  • Դավիթ Հակոբյան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ https://orcid.org/0000-0002-3099-3379

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.95.130

Keywords:

ՄՔԴ քննության հարուցում, Միջազգային քրեական դատարան, ՄՔԴ կանոնադրության վավերացում, ՄՔԴ իրավազորություն, ՄՔԴ ընդդատություն, Սահմանադրական դատարանի որոշման վերանայում, Սահմանադրության փոփոխություններ

Abstract

Սույն հոդվածը ընդհանրական ներկայացնում է Միջազգային քրեական դատարանի (այսուհետ նաև` ՄՔԴ կամ Դատարան) իրավազորության իրականացման հիմնական սկզբունքները, Դատարանի կանոնադրության վավերացման վերաբերյալ մտահոգությունները և դրանք փարատող փաստարկները[1]: Քննարկվում են նաև ՄՔԴ կանոնադրության վավերացման հնարավոր տարբերակները, մասնավորապես՝ այնտեղ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կրկին Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու հնարավորությունը և/կամ ՄՔԴ կանոնադրության վավերացման նպատակով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Սահմանադրության մեջ ՄՔԴ իրավազորության ճանաչմանը հղում անելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, երբ վերջինիս կանոնադրության վավերացման հարցը չի ներկայացվում Ազգային ժողով, և դրա հարցի վերջնական լուծումը փաստորեն թողնվում է ժողովրդին հանրաքվեի միջոցով։

 

[1] Վերլուծությունը պատրաստելիս հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով 2022 թվականի հուլիսի 14-ին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ հարցադրումները, մտահոգությունները,  ՄՔԴ կանանադրությունը վավերացնելու անհրաժեշտության մասին Դավիթ Հակոբյանի հիմնավորումները։

Author Biography

Դավիթ Հակոբյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրավաբանական գիտությունների թեկնածու

Downloads

Published

2022-05-31