ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.164Keywords:
Պայմանագրային պատասխանատվություն, արտապայմանագրային պատասխանատվություն, պայմանագիր, կամքի ինքնավարություն, պատաախանատվության պայմաններ, կանխատեսելիությունAbstract
Հոդվածը նվիրված է պայմանագրային և արտապայմանագրային պատասխանատվության հարաբերակցությանը: Հոդվածում քննարկվել են պայմանագրային և արտապայմանագրային պատասխանատվության հարաբերակցության վերաբերյալ տեսությունները, պայմանագրային պատասխանատվությանը բնորոշ առանձնահատկությունները, դրանց տարբերակման հիմքում ընկած հիմնական սկզբունքային ուղղությունները, տեսական և գործնական տարանջատման անհրաժեշտությունը:
Հոդվածում վերլուծվում է քաղաքացիական պատասխանատվության համակարգում պայմանագրային և արտապայմանագրային պատասխանատվության հարաբերակցությունը, պայմանագրային պատասխանատվության հատուկ կարգավորումների անհրաժեշտության հիմքում ընկած օբյեկտիվ պատճառները, ընդգծվում է քաղաքացիական շրջանառությունում համարժեք կարգավորումների կարևորությունը։ Անդրադարձ է կատարվում նաև գործող օրենսդրությանը, դատական պրակտիկայի կողմից տրված մեկնաբանությանը, քաղաքացիական պատասխանատվության ինստիտուտի առկա կարգավորոումների կառուցվածքային թերություններին, պայմանագրային և արտապայմանագրային պատասխանատվության կարգավորումների, դրանց մեկնաբանության վրա ունեցած ազդեցությանը։
Եզրահանգում է կատարվում այն մասին, որ պայմանագրային պատասխանատվությունը քաղաքացիական պատասխանատվության ընդհանուր համակարգում պետք է պարունակի հատուկ կարգավորումներ։ Նման տարանջատումը պայմանավորվում է քաղաքացիական շրջանառության մեջ պայմանագրի յուրահատուկ դերով և նշանակությամբ, նրա՝ միաժամանակ և́ որպես իրավաբանական փաստի, և´ կարգավորիչ գործառույթով, պայմանագրային հարաբերություններում կողմերի ակնկալած կանխատեսելիությունն ապահովելու, ռիսկերը հավասարակշռելու կարողությամբ։
Արդյունքում փորձ է կատարվել հիմնավորել քաղաքացիական պատասխանատվության համակարգում պայմանագրային պատասխանատվության հարաբերական անկախությունը, հատուկ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ իրավական որոշակիության, իրավակիրառ պրակտիկայի միասնականության ապահովման և դրա հետագա զարգացման նպատակով։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.