ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (ՄԱՍ 2)

Authors

  • Նորա Սարգսյան Yerevan
  • Վարդան Պողոսյան

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2020.87.004

Keywords:

Սահմանադրություն, հիմնական իրավունքներ, անմիջական գործողություն, իրավական նորմերի գործողության և կիրառման աստիճանակարգություն, Սահմանադրության գերակայություն, բարձրագույն իրավաբանական ուժ, սահմանադրական վերահսկողություն։

Abstract

Ինչպես 1995 թ. խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (hոդված 6, մաս 2), այնպես էլ՝ Սահմանադրության 2005 թ. խմբագրությունը (hոդված 6, մաս 1) նախատեսում էին դրույթ այն մասին, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն: 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության 3-րդ հոդվածը միաժամանակ ամրագրում էր, որ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (մաս 3):

2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ հոդվածը, ի տարբերություն Սահմանադրության սկզբնական տեքստի և դրա 2005 թ. խմբագրության, հրաժարվել է Սահմանադրության անմիջական գործողության համընդհանուր ամրագրումից (մաս 1)՝ անմիջական գործողությունը պահպանվելով միայն մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մասով (hոդված 3, մաս 3):

Հոդվածում, նախ և առաջ, վերլուծության է ենթարկվում Սահմանադրության «անմիջական գործողություն» հասկացության ծագումնաբանությունը, դրա էությունը և սահմանադրական ամրագրման անհրաժեշտությունը (I), ապա ներկայացվում է հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական ամրագրման իմաստն ու անհրաժեշտությունը (II), որից հետո անդրադարձ է կատարվում գործնական կարևորության այն հարցին, թե արդյո՞ք իրավական նորմերի գործողության աստիճանակարգությունը նույնանում է դրանց կիրառման աստիճանակարգության հետ (III):

 

Downloads

Published

2020-11-30