| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Դիտարկվում են ոսկու, մոլիբդենային ե պղինձ-մոլիբդենային հանքայնացման տեղայնացման կառուցվածքային պայմանները տարածության մեջ: Պարզորեն սահմանվում է Դեբակլուի բեկվածքի հետ հարակցվող երկրորդ կարգի խգումնային կառույցների դերը հանքայնացման տեղաբաշխման մեջ: Հեռանկարային նոր տարածքների բացահայտման նպատակով առաջարկվում է Դեբակլուի բեկվածքի կախված կողին հարող 2-3 կմ լայնության գոտու մանրամասն երկրաբանակառուցվածքային վերլուծություն:
Հայաստանի միներալահումքային պաշարները առանց զգալի կապիտալ ներդրումների հնարավոր է բազմապատկել արտադրական թափոնների, հանքային թափոնների, թափոնների մաքրումից առաջացած մնացորդների վերամշակման միջոցով, ինչպես նաև ոսկու, տիտանի և այլ թանկարժեք կոմպոնենտների ցրոնային հանքավայրերի շահագործմամբ: Դա նշանակում է, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախապայմանները այս հանգամանքի վրա հավանական ներդրողների ուշադրությունր հրավիրելու համար: Այդ առումով առանձնակի նշանակություն են ստանամ Պերմի Համալսարանում կատարված Կամա գետի մերձակա ավազների պոտենցիալ տեխնածին հանքավայրերի մեթալական գնահատման աշխատանքները, որոնց արդյունքները բերվում են աշխատանքում:
Արտածին ձևադինամիկ կրիոգեն համակարգը հանդիսանում է ՀՀ և Արցախի տարածքի բարձր լեռնային (2000 մ-ից բարձր) գեոմորֆոլոգալանդշաֆտային գոտու ռելիեֆաառաջացնող առաջատար գործոններից մեկը: Հոդվածում քննարկվում են կրիոգեն պրոցեսների տարբեր ենթատիպերի զարգացման կլիմայական նախադրյալները, էությունը, բնույթը և առանձնահատկությունները, նրանց ստեղծած ռելիեֆի միկրոձևերը և փուխր նստվածքները: Նիվացիայի հետ է կապված նիվացիոն իջվածքների, կարոիդների արտաբերման կոների առաջացումը, իսկ կրիոսոլիֆլյուկցիայի հետ՝ դարավանդների առաջացումը և դելյուվիալ չինգիլների դանդադ շարժումը: Գրունտների սառչելու և հալքի հետ է կապված սեզոնային սառցույթի շրջաններամ մեդալիոնների. քարային օդերի, բազմանկյուն գետինների առաջացումը: Կրիոգեն պրոցեսներր բացասաբար են անդրադառնում մարդու տնտեսական գործունեության վրա: Այդ պատճառով անհրաժեշտ է կատարել մանրամասն ուսումնասիրություններ, խոշոր մասշտաբի քարտեզագրական աշխատանքներ և մշակել բնապահպանական միջոցառումների ծրագիր:
Այս հոդվածը վերլուծում է գետային ջրերի հանքայնացման տարեկան բաշխման որոշ հիմնական առանձնահատկություններ: Այն ցույց է տալիս, որ գետային ջրերի հանքայնացումը ցուցաբերում է հստակ տարեկան բաշխում և ուղղակիորեն կապված է ջրի ելքի հետ: Առավելագույն նվազագույն հոսքը ցածր ջրային ժամանակահատվածում և նվազագույն հոսքը ջրհեղեղի ժամանակահատվածում տեղի են ունենում միաժամանակ, և նվազագույն հանքայնացումը համընկնում է ջրհեղեղի ժամանակահատվածում առավելագույն հոսքի հետ: