| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում բերվում են ՀՀ տարածքի կենտրոնական և հարավային մասում նախապատմական և պատմական ժամանակաշրջանում, ինչպես նաև ոչ հեռավոր անցյալում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիների երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրության արդյունքերը։ Առաջին հաղորդումից [1] հետո անցած ժամանակաշրջանում գիտական գրականությունում, ինչպես նաև հեղինակների սեփական հետազոտությունների արդյունքներում Երևան են եկել նոր տվյալներ, որոնք պահանջում են ճշգրտումներ մտցնել ինչպես օջախային զոնաների երկրաբանական կառուցվածքի, այնպես էլ այս կամ այն սեյսմիկ իրադարձության վերաբերյալ։ Բացահայտված են Հայաստանի ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիների երկրաբանական կառուցվածքի մի շարք օրինաչափություններ։
Հոդվածում տրվում են Բարգուշատի լեռնաշղթայի տարածքի կոնտակտային-մետասոմատիկ գրանիտացված և բազիֆիկացված ապարների պետրոգրաֆիական նկարագրությանը, այս հազվագյուտ և երկրաբանական գրականության մեջ քիչ հայտնի ապարների ստրուկտուրային-տեքստարային առանձնահատկությունները, մետասոմատիկ մարմինների ձևը, ներքին կառուցվածքը և փոխհարաբերությունը ներփակող ապարների հետ, ինչը միակ առարկայական հիմքն է հիշյալ ապարների ծագումնաբանական խնդիրների լուծման համար:
Հետազոտված են խզումնային խախտումներ Եղվարդի սարահարթի տարածքում, որոնք հատում են վերինպլիոցեն-վերինչորրորղականի առաջացումները: Բերվում են նրանց նկարագրությունները և նրանց հարաբերությունը ներփակող ապարների հետ: Դիտարկվում է նրանց դիրքը Միջինարաքսյան ճկվածքի ընդհանուր կաոուցվածքում: Տրվում է եզրակացություն նրանց հրաբխա-տեկաոնական բնույթի մասին և բերվում է համեմատություն այլ այդ տիպի խզումնային խախտումների հետ: Տրվում է նրանց սեյսմիկ վտանգի գնահատականը: