| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Ալավերդիի և Կապանի հանքային դաշտերում բազալտոիդային կազմի ցեոլիտացված դայկաներում սիմետրիկ զոնայականությունը ցեոլիտների դիսկրետ (ընդհատ) բաշխման արդյունք է ապարներում: Ընդհատությունն արտահայտվում է ցեոլիտների քանակության կտրուկ փոփոխությամբ պրոտոտեկտոնական երկայնակի ճեղքերին և մագմայի հոսքին ուղղահայաց ուղղությամբ: Այս դայկաներում ռիթմիկ-զոլավորության գլխավոր պատճառը ֆրագմենտար (հատվածային) դիֆուզիոն մետասոմատիզմն է, երբ ցեոլիտացումը զարգանում է մազանոթային (կապիլյար) ծակոտկեն միջավայրում քիմիական տարրերի կայուն կողմնորոշված տեղաշարժման պայմաններում բազմաթիվ ֆրոնտալ ուղիներով՝ պրոտոտեկտոնական երկայնակի ճեղքերով, տվյալ դեպքում դայկաների կենտրոնական-առանցքային մասերից դեպի նրանց կոնտակտային մակերևույթը: Ցեոլիտացման հետևանքով երևակված գլխավոր տեքստուրաները ժառանգված են արտաքուստ համասեռ թվացող բագալտոիդային կազմի դայկաներում մագմայի հոսքի ուղղություններից: Սև-սպիտակ ուղղաձիգ շերտավորումը ոիթմիկ-զոլավոր դայկաներում, որը պայմանավորված է ցեոլիտացված բաց գույնի (մետասոմատիկ նոր առաջացումներ) և մագմատիկ մուգ գույնի (չփոփոխված առաջնային ապարներ) գոլերով, ըստ էության հետերոգեն է (տարածին) և առաջացել է մագմատիկ ու մետասոմատիկ պրոցեսների արդյունքում:
Հրաբխային կառույցները բնութագրվում են ֆիզիկական և աշխարհագրական պայմանների ծայրահեղ բազմազանությամբ և բարդ երկրաբանական-տեկտոնիկ կառուցվածքով, որը որոշում է ստորերկրյա բնական ռեսուրսների խիստ անհավասար բաշխումը, դրանց կազմի և հանքայնացման բազմազանությունը: Հրաբխային տարածքներում որոնման խնդիրների լուծումը, համեմատած այլ երկրաբանական տարածքների հետ, բարդ է նրանով, որ այստեղ պալեորելիեֆը թաքնված է լավայի ծածկույթների և հոսքերի հաստ ծածկույթի տակ: Այս հանգամանքը մեծապես բարդացնում է հիդրոերկրաբանական (և ինժեներաերկրաբանական) աշխատանքը և պահանջում հետազոտական այլ մեթոդների կիրառում, առաջին հերթին՝ երկրաֆիզիկական։ Աշխատանքը ուսումնասիրում է ստորերկրյա ջրերի հոսքի բաշխման օրինաչափությունները և ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատումը Արագածի հրաբխային լեռնաշխարհի օրինակով: Բացահայտված են միջ- և ենթլավային ջրահոսքերը և թաղված դրենաժային ավազանները: Կազմված քարտեզագրական նյութը կարող է օգտագործվել ուսումնասիրվող գետավազաններում ստորերկրյա ջրերի որոնման և հետախուզման համար:
Արարատյան դաշտի «առանցքային» տարածքում սոլոնեցների և սոլոնչակների աղազերծման վերաբերյալ բազմամյա փորձարարական տվյալների ընդհանրացման և մշակման հիման վրա հորիզոնական դրենաժի ֆոնի վրա ստացվել են էմպիրիկ բանաձևեր՝ հորիզոնական դրենաժի պարամետրերը որոշելու համար։ Սա զգալիորեն նվազեցնում է նյութական ծախսերը, որոնք անհրաժեշտ են միջավայրի ֆիլտրման և կոնդենսիվ պարամետրերի որոշման հետազոտման և փորձարարական ֆիլտրման աշխատանքների իրականացման համար:
Արարատյան ավազանի հողային և ջրային ռեսուրսների շահագործման ժամանակակից եղանակները լավ հիմք են ենթադրելու, որ մոտ ապագայում նոր հողաշերտեր դուրս կշպրտեն գյուղատնտեսական կիրառությունից՝ դրանց երկրորդ աղակալման և ճահճացման պատճառով։ Առաջարկվում է գիտականորեն հիմնավորված դրենաժային-մելիորատիվ գործունեության նոր տեսակ, որը հիմնականում կփոխի ավազանի էկոլոգիական վիճակը: