Ուսանողների հոգեբանական անվտանգության մոտիվացիան և հոգեբանական որոշիչները՝ կախված ծննդյան հերթականությունից
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.084Բանալի բառեր:
հոգեբանական անվտանգություն, ուսանողներ, դրդապատճառ, ծննդյան հաջորդականություն, անձնային զարգացումԱմփոփում
Հոդվածում ներկայացված է անձի նպաստավոր զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը՝ հոգեբանական անվտանգությունը։ Այն ներառում է ոչ միայն անհատի սուբյեկտիվ փորձառությունները, կենսափորձը, այլև կենսագործունեության տարբեր համակարգերը, որոնցում անձը դրսորվում է, կրթվում և զարգանում, ձգտում ինքնիրացման։ Ուսումնասիրելով ուսանողների հոգեբանական անվտանգությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել բարձրագույն կրթության համակարգին վերաբերող որոշակի հարցեր, որոնք ենթադրաբար ծառայում են որպես ուսանողների ուսուցման և սոցիալականացման համար նպաստավոր միջավայր։ Իրականացված հետազոտության համատեքստում նպատակահարմար է գտնվել դիտարկելու ուսանողների անձի հոգեբանական անվտանգության բաղադրիչների, կենսակայունության և մոտիվացիոն ոլորտի տարբեր ցուցանիշների միջև եղած փոխկապակցվածությունները ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև կախված այն հանգամանքից, թե որերորդ երեխան է նա ընտանիքում։ Այս փաստը մեծապես ազդում է աշխարհի նկատմամբ երեխայի հիմնարար վստահության և ինքնավստահության զգացողության զարգացման և անձի ձևավորման վրա: Նշանակալի տարբերություններ են դուրս բերվել ուսանողների հոգեբանական անվտանգության և մոտիվացիոն ոլորտի ցուցանիշների միջև՝ կապված ընտանիքում նրանց դերի հետ։ Միակ երեխաների և սիբլինգների տվյալների միջև նկատվել են հավաստի տարբերություններ: Երեխաներից մեծերը ցուցաբերել են դիմադրողականության և պատասխանատվության ավելի բարձր մակարդակ, ինչը կապված է նրանց ընտանեկան ծագման և վաղ ընտանեկան փոխազդեցությունների հետ: Միակ երեխաները բնութագրվել են ավելի բարձր մոտիվացիայի միավորներով, մինչդեռ ավելի փոքրերի մոտ որոշ պարամետրեր նվազել են՝ միաժամանակ ընդգծելով հոգեբանական հարմարավետության ցանկությունը: Բոլոր մասնակիցների մոտ «Ընտանիք» բաղադրիչը, որը սերտորեն կապված է հուզական բարեկեցության և անձնական կայունության հետ, հատուկ դեր է խաղում հոգեբանական անվտանգության կառուցվածքում:
Ներբեռնումներ
Հղումներ
Лабунская В. А., Психология личности. Учебное пособие / под ред. проф. П. Н. Ермакова — М.: Эксмо, 2007 — 653
Агузумцян Р. В., Е. Б. Мурадян // Психологический журнал. - 2008. - N 3. - С. 22-29.
Шлыкова Н.Л. Психологическая безопасность субъекта профессиональной деятельности: дис. ... д-ра психол. наук. М.: РГБ, 2005 332 с.
Мурадян Е., В. Папоян. Образовательная система с точки зрения обеспечения психологической безопасности личности студента. издательство: НИЦ "Социосфера",; Ереван; Пенза; Колин Количество страниц: ; 44-49. Год издания: 2012 г
Проблемы психологической безопасности личности: теоретические и экспериментальные исследования/ Р.Агузумцян, С.Амирян, В.Папоян и др - Ереван, Изд-во ЕГУ, 2013, с. 11-17
Маслоу А. Мотивация и личность. Санкт-Петербург, 2001. – 478 с.
Мадди С. Р. // Смыслообразование в процессе принятия решений/ Психологический журнал : Российская академия наук. - 2005. Т. 26. №6. С. 87–101.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Varduhi Papoyan, Alina Galstyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.