Մոդելավորող գիտափորձում ներգրավված մասնակիցների վարքի կառավարման հոգեբանական առանձնահատկությունները

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.1.083

Բանալի բառեր:

մոդելավորող գիտափորձ, գործառական-համեմատական մոդել, մոդելավորված բեռնվածություններ, վարորդ-հետազոտվող, մոտիվացիա, սթրես, վարքի կառավարում

Ամփոփում

Մոդելավորող գիտափորձերը մեր օրերում դարձել են մարդկանց վարքի և հոգեբանության տեսակետներն ուսումնասիրելու կարևոր գործիք։ Այսպիսի հետազոտություններում կարևորվում է ոչ միայն օբյեկտիվ տվյալների ստացումը, այլև հետազոտության մասնակիցների հոգեբանական վիճակի, վարքային դրսևորումների և մոտիվացիայի հաշվառումը, որոնք մեծավ մասամբ պայմանավորված են գիտափորձին նախապատրաստվելու գործընթացով։ Ենթադրվում է, որ հետազոտվողների վարքի և մոտիվացիայի արդյունավետ կառավարումը մոդելավորող գիտափորձում հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի ճշգրիտ ու արժանահավատ արդյունքներ, ինչպես նաև նվազեցնել իրականությունից կտրված, կեղծ տվյալներ ստանալու հավանականությունը և բացառել այն սխալները, որոնք մասնակիցների անհետաքրքրվածության կամ սթրեսի հետևանք են։

Սույն հոդվածում դիտարկվում են մոդելավորող գիտափորձում ընդգրկված անձանց հոգեբանական առանձնահատկություններն ու նրանց վարքի կառավարման մեթոդական մոտեցումները։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակների կենսագրությունները

  • Սահակ Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան

    մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

  • Արսեն Լոքյան, Երևանի պետական համալսարան

    հոգեբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող 

Հղումներ

Հովհաննիսյան Ս. Վ. Կենսաբանական հետադարձ կապի կիրառման հոգեբանական չափանիշները մոդելավորող գիտափորձում / «Տեսական, փորձարարական եւ կիրառական հոգեբանության հիմնահարցեր» Երիտասարդ գիտնականների ժողովածու. ԵՊՀ հրատ․, Երևան, 2006, էջ` 71-78:

Մասնագիտական գործունեության մոդելավորման հոգեբանական հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ / ԵՊՀ: Կազմ. և գլխ. խմբագիր` Ս. Վ. Հովհաննիսյան. - Եր.: ԵՊՀ հրատ., 2012, էջ 38:

Аванесян Г. М. Психологические механизмы биологической обратной связи в эксперименте, моделирующем деятельность спортсмена, Вестник МАНЭБ, СПБ, т. 9, N 3, Ереван, 2004, с. 172-175.

Ардашева А. Л. Формирующий эксперимент как один из основных методов педагогической психологии. Экономика и социум, 2017, № 11(42), с. 95.

Гурский А. В. Моделирование ведущих параметров двигательных действий для оптимизации управления техническим мастерством лыжников-гонщиков: Автореф. дисс. канд. пед. наук. Малаховка, 1981, 17 с.

Медведев А. М. Генетико-моделирующий метод и диагностика новообразований учебной деятельности // Психологическая наука и образование. 2010. Том 15. № 4, с. 91–99.

Новик И. Б., Уемов А. И. Моделирование и аналогия // Материалистическая диалектика и методы естественных наук. М., 1968, с. 257-258.

Тхорев В. И. Управление соревновательной и тренировочной деятельностью гандболистов высокой квалификации на основе моделирования: Автореф. дисс. доктор. пед. наук. Краснодар, 1999, 50 с.

Уткин В. Л. Имитационное моделирование энергетического обеспечения циклических движений у спортсменов. Теор. и практ. физ. культ. 1985, № 2, с. 14․

Хьелл П., Зиглер Д. Теории личности. 3-е изд. СПб.: Питер, 2008, 607 с.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-18

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Հովհաննիսյան Ս., & Լոքյան Ա. (2025). Մոդելավորող գիտափորձում ներգրավված մասնակիցների վարքի կառավարման հոգեբանական առանձնահատկությունները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(1 (46), 83-93. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.1.083

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները