«Անվակոսի էֆեկտը» Հայաստանյան ինստիտուցիոնալ զարգացման սոցիոմշակութային համատեքստում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.019

Բանալի բառեր:

անվակոսի էֆեկտ, հետխորհրդային փոխակերպում, մշակութային կոդ, Իրական Հայաստան, ձեռքբերովի անօգնականություն, ինստիտուցիոնալ ճարտարակերտում

Ամփոփում

Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային տարածքում  սկսվեց ինստիտուցիոնալ փոխակերպումների աննախադեպ մի ալիք, ինչը հիմնված էր այն կանխավարկածի վրա, թե ազատական-ժողովրդավարական կառուցակարգերն ինքնաբերաբար կխթանեն կյանքի սոցիոմշակութային հիմունքների արդիականացմանը/ումը: Սակայն տասնամյակներ տևած «անցումը» վեր հանեց  կառուցվածքային մի շարք անհամաչափություններ։ Մասնավորապես, ձևայնացված ինստիտուտների ներդրմանը զուգահեռ՝ հասարակական կյանքի հիմքում ընկած «մշակութային կոդերը» մնացին խնամակալական հիմունքներով գործառնող անցյալին շաղկապված: Հայաստանն այս երևույթի ցայտուն օրինակ է, որտեղ հարատև «անվակոսի էֆեկտը» (path dependence) ստեղծել է ինստիտուցիոնալ «կողպման» վիճակ՝ բարեփոխումները դարձնելով ավելի շատ դեկորատիվ։

Հոդվածում հիմնավորվում է, որ զարգացման իներցիայի հաղթահարումը պահանջում է ինստիտուցիոնալ ճարտարակերտման արմատական ձև, որն ուղղված կլինի հասարակության էկզիստենցիալ հիմքերին: Այս համատեքստում վերլուծվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ որպես տրավմատիկ հիշողության ապակառուցման և ինքնության պրագմատիկ վերադասավորման փորձ։ Միաժամանակ, քննվում են այն խնդիրները, որոնք հայեցակարգը դարձնում են էկզիստենցիալ առումով խոցելի: Հեղինակը փաստում է, որ գոյաբանական անվտանգության հին հենարանների փլուզումը և պատասխանատվության գերբեռնումը կարող են առաջացնել հանրային դիմադրություն և խնամակալական հիմունքներով գործառնող անցյալին վերադառնալու ցանկություն։ Եզրակացության մեջ շեշտվում է, որ «անվակոսի» հաղթահարումն առավել իրատեսական է դառնում պատմական տրավմաները պետականակերտման ռեսուրսի վերածելու և քաղաքացիական այնպիսի սուբյեկտայնություն ձևավորելու միջոցով, որտեղ պետությունն իրապես ընկալվում է որպես անհատի անվտանգության և ինքնաիրացման միակ իրական միջավայրը:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Արման Ղարագուլյան, Երևանի պետական համալսարան

    Փ.գ.թ. դոցենտ, Երևանի պետական համալսարան, Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն

Հղումներ

Հարությունյան Է․, Ընկալման էկզիստենցիալ համատեքստի ապականումը․ մարդը «վիրտուալ տափաստաններում»// Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2025, N 3:

Հարությունյան է․, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Եր․, 2004 , էջ 54։

Ղարագուլյան Ա․, Ձեռքբերովի անօգնականությունը որպես հետխորհրդային իրականության սոցիոմշակութային ախտանիշ //Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2016 № 1, էջ 51։

Սողոմոնյան Գ․, Սպառողական հոգեկերտվածք․ էկզիստենցիալ նկատառումներ // Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2025, N 3, էջ 24։

Бодрияр Ж., Симулякр и симуляции, М․, 2015, էջ 20:/ Bodriyar ZH., Simulyakr i simulyatsii, M․, 2015, ēǰ 20/

Бауман З., Текучая современность, Питер, 2008։/ Bauman Z., Tekuchaya sovremennost', Piter, 2008։/

Аузан А.A., Культурные коды экономики, М.:АСТ, 2025, էջ 7:/ Auzan A.A., Kul'turnyye kody ekonomiki, M.:AST, 2025, ēǰ 7/

Schein E., Organizational Culture and Leadership, 4th ed., San Francisco, Jossey-Bass, 2010, էջ 69։

Mahoney J., Path Dependence in Historical Sociology, 2000.

David P., Clio and the Economics of QWERTY, 1985

North D., Institutions, institutional change and economic performance, Cambridge University Press, 1990, էջ 3-4։

Hofstede G., Culture's Consequences: Comparing Values, Behaviors, Institutions and Organizations Across Nations, 2nd ed., Thousand Oaks, 2001, էջ 79, 145։

Atanesyan A., Traumatic past and the politics of memory: what should be and should not be the armenian approach?// Journal of Sociology: Bulletin of Yerevan University, 2024, N2, էջ 15։

Seligman M., Helplessness: On Depression, Development, and Death, W.H. Freeman, 1975:

Langer E., The Psychology of Control, 1983:

Giddens A., Modernity and Self-Identity: Self and Society in the Late Modern Age. Stanford University Press. 1991:

Inglehart R., & Welzel C., Modernization, Cultural Change, and Democracy: The Human Development Sequence. Cambridge University Press, 2005

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-22

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Ղարագուլյան Ա. (2026). «Անվակոսի էֆեկտը» Հայաստանյան ինստիտուցիոնալ զարգացման սոցիոմշակութային համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 17(2(50), 19-33. https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.019

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները