Ու­սա­նող­նե­րի հո­գե­բա­նա­կան ան­վտան­գութ­յան մո­տի­վա­ցիան և հո­գե­բա­նա­կան ո­րո­շիչ­նե­րը՝ կախ­ված ծննդյան հեր­թա­կա­նութ­յու­նից

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.084

Բանալի բառեր:

հոգեբանական անվտանգություն, ուսանողներ, դրդապատճառ, ծննդյան հաջորդականություն, անձնային զարգացում

Ամփոփում

Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված է ան­ձի նպաս­տա­վոր զար­գաց­ման կա­րևո­րա­գույն նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը՝ հո­գե­բա­նա­կան անվ­տան­գութ­յու­նը։ Այն նե­րա­ռում է ոչ միայն ան­հա­տի սուբ­յեկ­տիվ փոր­ձա­ռութ­յուն­նե­րը, կեն­սա­փոր­ձը, այլև ​​ կեն­սա­գոր­ծու­նեութ­յան տար­բեր հա­մա­կար­գե­րը, ո­րոն­ցում ան­ձը դրսոր­վում է, կրթվում և զար­գա­նում, ձգտում ին­քնի­րաց­ման։ Ու­սում­նա­սի­րե­լով ու­սա­նող­նե­րի հո­գե­բա­նա­կան ան­վտան­գութ­յու­նը՝ անհ­րա­ժեշտ է հաշ­վի առ­նել բարձ­րա­գույն կրթութ­յան հա­մա­կար­գին վե­րա­բե­րող ո­րո­շա­կի հար­ցեր, ո­րոնք են­թադ­րա­բար ծա­ռա­յում են որ­պես ու­սա­նող­նե­րի ու­սուց­ման և սո­ցիա­լա­կա­նաց­ման հա­մար նպաս­տա­վոր մի­ջա­վայր։ Ի­րա­կա­նաց­ված հե­տա­զո­տութ­յան հա­մա­տեքս­տում նպա­տա­կա­հար­մար է գտնվել դի­տար­կելու ու­սա­նող­նե­րի ան­ձի հո­գե­բա­նա­կան անվ­տան­գութ­յան բա­ղադ­րիչ­նե­րի, կեն­սա­կա­յու­նութ­յան և մո­տի­վա­ցիոն ո­լոր­տի տար­բեր ցու­ցա­նիշ­նե­րի միջև ե­ղած փոխ­կա­պակց­վա­ծութ­յուն­նե­րը ոչ միայն ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցում, այլև կախ­ված այն հան­գա­ման­քից, թե ո­րե­րորդ ե­րե­խան է նա ըն­տա­նի­քում։ Այս փաս­տը մե­ծա­պես ազ­դում է աշ­խար­հի նկատ­մամբ ե­րե­խա­յի հիմ­նա­րար վստա­հութ­յան և­ ինք­նավս­տա­հութ­յան զգա­ցո­ղութ­յան զար­գաց­ման և­ ան­ձի ձևա­վոր­ման վրա: Ն­շա­նա­կա­լի տար­բե­րութ­յուն­ներ են դուրս բեր­վել ու­սա­նող­նե­րի հո­գե­բա­նա­կան անվ­տան­գութ­յան և մո­տի­վա­ցիոն ո­լոր­տի ցու­ցա­նիշ­նե­րի միջև՝ կապ­ված ըն­տա­նի­քում նրանց դե­րի հետ։ Միակ ե­րե­խա­նե­րի և սիբ­լինգ­նե­րի տվյալ­նե­րի միջև նկատ­վել են հա­վաս­տի տար­բե­րութ­յուն­ներ: Երե­խա­նե­րից մեծերը ցու­ցա­բե­րել են դի­մադ­րո­ղա­կա­նութ­յան և պա­տաս­խա­նատ­վութ­յան ա­վե­լի բարձր մա­կար­դակ, ին­չը կապ­ված է նրանց ըն­տա­նե­կան ծագ­ման և վաղ ըն­տա­նե­կան փո­խազ­դե­ցութ­յուն­նե­րի հետ: Միակ ե­րե­խա­նե­րը բնու­թագր­վել են ա­վե­լի բարձր մո­տի­վա­ցիա­յի միա­վոր­նե­րով, մինչ­դեռ ավելի փոք­րե­րի մոտ ո­րոշ պա­րա­մետ­րեր նվա­զել են՝ միա­ժա­մա­նակ ընդգ­ծե­լով հո­գե­բա­նա­կան հար­մա­րա­վե­տութ­յան ցան­կութ­յու­նը: Բո­լոր մաս­նա­կից­նե­րի մոտ «Ըն­տա­նիք» բա­ղադ­րի­չը, ո­րը սեր­տո­րեն կապ­ված է հու­զա­կան բա­րե­կե­ցութ­յան և­ անձ­նա­կան կա­յու­նութ­յան հետ, հա­տուկ դեր է խա­ղում հո­գե­բա­նա­կան անվ­տան­գութ­յան կա­ռուց­ված­քում:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակների կենսագրությունները

  • Վարդուհի Պապոյան, Երևանի պետական համալսարան

    Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական ​​կենտրոնի  գիտաշխատող

  • Ալինա Գալստյան

    ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, ԵՊՀ

    Hոգեբանութ­յան գիտահետազոտական ​​կենտրոնի գիտաշխատող

Հղումներ

Лабунская В. А., Психология личности. Учебное пособие / под ред. проф. П. Н. Ермакова — М.: Эксмо, 2007 — 653

Агузумцян Р. В., Е. Б. Мурадян // Психологический журнал. - 2008. - N 3. - С. 22-29.

Шлыкова Н.Л. Психологическая безопасность субъекта профессиональной деятельности: дис. ... д-ра психол. наук. М.: РГБ, 2005 332 с.

Мурадян Е., В. Папоян. Образовательная система с точки зрения обеспечения психологической безопасности личности студента. издательство: НИЦ "Социосфера",; Ереван; Пенза; Колин Количество страниц: ; 44-49. Год издания: 2012 г

Проблемы психологической безопасности личности: теоретические и экспериментальные исследования/ Р.Агузумцян, С.Амирян, В.Папоян и др - Ереван, Изд-во ЕГУ, 2013, с. 11-17

Маслоу А. Мотивация и личность. Санкт-Петербург, 2001. – 478 с.

Мадди С. Р. // Смыслообразование в процессе принятия решений/ Психологический журнал : Российская академия наук. - 2005. Т. 26. №6. С. 87–101.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-22

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Պապոյան Վ., & Գալստյան Ա. (2026). Ու­սա­նող­նե­րի հո­գե­բա­նա­կան ան­վտան­գութ­յան մո­տի­վա­ցիան և հո­գե­բա­նա­կան ո­րո­շիչ­նե­րը՝ կախ­ված ծննդյան հեր­թա­կա­նութ­յու­նից. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 17(2(50), 84-94. https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.084

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները