Պրոյեկտիվ մեթոդների կիրառման տեսական նախադրյալները փորձարարական հետազոտություններում

Հեղինակներ

  • Հրանտ Ավանեսյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2017.8.1.042

Բանալի բառեր:

մեթոդ, պրոյեկցիա, ազդակ, վալիդություն (վավերականություն), հոգեախտորոշում, անձ

Ամփոփում

Ներկայումս, ինչպես նախկինում, հարցեր են առաջանում «պրոյեկտիվ հոգեբանության» տեսական հիմքերի՝ նրա մեթոդաբանական և հայեցակարգային սկզբունքների վերաբերյալ: Սույն հոդվածում դիտարկվում են պրոյեկտիվ մեթոդների դասակարգման սկզբունքների, դրանց առավելությունների և թերությունների, ինչպես նաև մեկնաբանման և այլ մեթոդների հետ համադրման ժամանակակից չափանիշների հիմնախնդիրները: Հիմնական ենթադրությունները այն մասին են, որ փորձարարական հետազոտությունների գործընթացում պրոյեկտիվ մեթոդները նպատակահարմար չէ կիրառել հոգեչափական ստանդարտիզացված մեթոդներից առանձին, սակայն նրանց պահանջարկը պայմանավորված է հոգեախտորոշիչ արժեքով, այսինքն՝ անձի անգիտակցական կաղապարների լիարժեք նկարագրման և բացահայտման առավել ամբողջական հնարավորությամբ:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-03-21

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Ավանեսյան Հ. (2017). Պրոյեկտիվ մեթոդների կիրառման տեսական նախադրյալները փորձարարական հետազոտություններում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 8(1 (22), 42-51. https://doi.org/10.46991/BYSU:E/2017.8.1.042

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները