Անձնային գծերի և «աշխա­տանք–անձնական կյանք» հավասարակշռության փոխկապվածու­թյունը կանանց շրջանում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.3.082

Բանալի բառեր:

անձնային գծեր, «Մեծ հնգյակ», աշխատանք–անձնական կյանք հավասարակշռություն, աշխատանք–անձնական կյանք փոխազդեցություն

Ամփոփում

Հոդվածի նպատակն է սոցիալ-հոգեբանական տեսանկյունից ուսումնասիրել կանանց անձնային գծերի և աշխատանք–անձնական կյանք հավասարակշռության փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում անձնային գծերի ուսումնասիրությունը։ Հետազոտությունն իրականացվել է 81 աշխատող կանանց շրջանում։ Անձնային գծերի ուսումնասիրման համար կիրառվել է «Մեծ հնգյակ» մոդելի հարցարանը, իսկ աշխատանք–անձնական կյանք հավասարակշռության գնահատման համար՝ Աշխատանք-Կյանք բալանսի սանդղակը։ Տվյալների վերլուծության ընթացքում իրականացվել է անձնային գծերի և աշխատանք–անձնական կյանք հավասարակշռության բաղադրիչների առաջնային վերլուծություն, ինչպես նաև դրանց միջև առկա կապերի վերլուծություն Պիրսոնի կոռելացիոն բանաձևով և ռեգրեսիոն վերլուծություն։ Արդյունքները ցույց են տալիս, որ նեյրոտիզմը կապված է աշխատանքի և անձնական կյանքի փոխադարձ միջամտության ավելի բարձր մակարդակների և դրանց դրական փոխազդեցության ավելի ցածր արտահայտվածության հետ, մինչդեռ բարեխղճությունը կապված է միջամտության ավելի ցածր և փոխբարելավման ավելի բարձր ցուցանիշների հետ։ Բարյացակամության դեպքում արձանագրվել է կապ անձնական կյանքի՝ աշխատանքի միջամտության հետ, մինչդեռ էքստրավերտության և լայնախոհության համար վիճակագրորեն նշանակալի կապեր չեն արձանագրվել։ Ստացված արդյունքները ընդգծում են անձնային առանձնահատկությունների նշանակությունը կանանց աշխատանքային և անձնական կյանքի փոխազդեցության հոգեբանական առանձնահատկությունների ըմբռնման գործում

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակների կենսագրությունները

  • Աստղիկ Սերոբյան, Երևանի պետական համալսարան

    Անձի հոգեբանության ամբիոն, դասախոս, գիտաշխատող

  • Նարինե Հովակիմյան

    ԵՊՀ, «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մագիստրոսական ծրագրի մագիստրանտ

Հղումներ

Սերոբյան Ա., Խաչատրյան Ն., Գրիգորյան Ա. (2021) Անձի դիսպոզիցիոնալ գծեր և սոցիալ-մշակութային կողմնորոշումներ. հոգեչափողական գործիքների տեղայնացում: Գիտամեթոդական ձեռնարկ. -Եր., ԵՊՀ հրատ., 128 էջ:

Boekhorst, J. A., Singh, P., & Burke, R. J. (2017). Personality traits and work–life balance among women managers in the United Arab Emirates. Gender in Management, 32(3), 174–190.

Brough, P., O’Driscoll, M. P., & Kalliath, T. J. (2005). The ability of ‘family friendly’ organizational resources to predict work–family conflict and job and family satisfaction. Stress and Health, 21(4), 223–234.

Brough, P., O’Driscoll, M. P., & Kalliath, T. J. (2005). The ability of ‘family friendly’ organizational resources to predict work–family conflict and job and family satisfaction. Stress and Health, 21(4), 223–234.

Fujimoto, Y., Azmat, F., & Härtel, C. E. J. (2013). Gender perceptions of work–life balance: Management implications for gender equality. Gender in Management, 28(7), 432–453.

Greenstein, T. N. (2000). Economic Dependence, Gender, and the Division of Household Labor in the United States: A Replication and Extension. Journal of Marriage and Family, 62(2), 322–335.

Kalliath, T., & Brough, P. (2008). Work–life balance: A review of the meaning of the balance construct. Journal of Management & Organization, 14(3), 323–327.

Leka, S., & De Alwis, S. (2016). Work, Life and Personality: The Relationship Between the Big Five Personality Traits and Work-life Conflict. South Asian Journal of Management, 23(4),31–53. McCrae, R. R., & Costa, P. T. (1999). A Five-Factor Theory of Personality. In L. A. Pervin & O. P. John (Eds.), Handbook of Personality: Theory and Research (2nd ed.). New York: Guilford Press.

Michel, J. S., Clark, M. A., & Jaramillo, D. (2011). The role of the Five Factor Model of personality in the perception of work–family conflict: A meta-analytic review. Journal of Vocational Behavior, 79(1), 191–203.

Peeters, M. C. W., Montgomery, A. J., Bakker, A. B., & Schaufeli, W. B. (2005). Balancing work and home: How job and home demands are related to burnout. International Journal of Stress Management, 12(1), 43–61.

Voydanoff, P. (2005). Toward a Conceptualization of Perceived Work-Family Fit and Balance: A Demands and Resources Approach. Journal of Marriage and Family, 67(4), 822–836.

Օնլայն ռեսուրսներ

https://scales.arabpsychology.com/s/work-life-balance-scale/#google_vignette

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-11-03

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Սերոբյան Ա., & Հովակիմյան Ն. (2026). Անձնային գծերի և «աշխա­տանք–անձնական կյանք» հավասարակշռության փոխկապվածու­թյունը կանանց շրջանում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 17(3(51), 82-96. https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.3.082

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները