Հագուստ անվանող բառերի ոճական արժեքը

Հեղինակներ

  • Ռեբեկա Մարգարյան Ե

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.123

Բանալի բառեր:

հագուստ անվանող բառեր, ոճական արժեք, փոխաբերական իմաստ, հուզաարտահայտչական գունավորում, փոխանունություն, մակդիր, համեմատություն, խորհրդանիշ

Ամփոփում

Հագուստ անվանող բառերը համագործածական բառաշերտի մի մասն են կազմում, գործածվում են լեզվի գործառական բոլոր ոճերում և ոլորտներում, ինչպես «բարձր», այնպես էլ «ցածր» ոճերում (առտնին, առօրյա-խոսակցական): Դրանք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր մարդկանց՝ անկախ նրանց կրթությունից, դիրքից, տարիքից, սեռից և այլն:

Հայ ոճագիտության մեջ շրջանառվում է այն տեսակետը, թե համագործածական բառերը, մասնավորապես հագուստի անվանումները, լինելով չեզոք շերտի բա­ղադրիչներ, ոճական տեսակետից նշույթավոր չեն, այսինքն՝ չունեն հուզական, արտա­հայտչական գունավորում: Մինչդեռ  որոշ լեզվաբաններ համամիտ չեն վերոհիշյալ կարծիքին՝ համոզված լինելով, որ չեզոք շերտի բառերը՝ իբրև բառարանային միավորներ, նույնպես ունեն անվանողական արժեք, բայց ոչ ավելին: Բայց երբ դրանք հանդես են գալիս տարբեր խոսքաշարերում, ընկնում են տա­ղանդավոր գրողների ստեղծագործական քուրայի մեջ, ձեռք են բերում փոխա­բերական իմաստ, ոճականորեն երանգավորում են խոսքը, արտահայտում հուզաար­տա­հայտ­չական գունավորում և գեղարվեստական տեսակետից մեծ արժեք են ներկայացնում: 

 

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Ռեբեկա Մարգարյան, Ե

    Բանասիրական գիտությունների թեկնածու, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

Հղումներ

1. Axayan Ed., Ardi hajereni bacatrakan bararan, Er., 1973:

2. Araqelyan V., «Anlreli zangakatun», poemi woshakan aransnahatkutyunnery, «Sovetakan grakanutyun» tiv 1, Er., 1963:

3. Grigoryan S., Hajereni gunanunnery ev nranc lezvavoshakan arjeqy, Er., 1998, ej 117:

4. Ezekyan L., Raffu stexsagorsutyunneri lezun, Er., 1975, ej 176:

5. Ezekyan L., Voshagitutyun, Er., 2003, ej 123:

6. Melqonyan S., Aknarkner hajoc lezvi wshabanutyan, Er,m 1984, ej 28:

7. Jrbashyan Ed, Grakanutyan tesutyun, Er., 1980, ej 245:

8. Suqiasyan A., Jamanakakic hajoc lezu, 1982:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-10-22

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Մարգարյան Ռ. (2026). Հագուստ անվանող բառերի ոճական արժեքը. Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(3(51), 123-132. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.123

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 172-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: