Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
The article is dedicated to the monostiches of Yeghishe Charents. In 1937 the poet wrote 10 monostiches which were published in the 1970s-1980s. Charents mastered the single line form of the monostich with the help of Valery Bryusov, especially his translations of the monostiches of the 4th century Latin poet Decimus Magnus Ausonius. But genre traditions of ancient poetry and symbolism the Armenian poet used to embody his own ideas and designs.
Starting from H. Hubschmann an Armenian origin has been ascribed to the sound (ն - n) of the Armenian words which make rhymes with the sonorant- ն (n) (ակն, արմուկն, բեւեկն, դալուկն, ծունկն, ձուկն, մուկն, ունկն, etc.) and the proceeding -k- voiceless fricative. Henceforth, -կ-was considered a word forming particle, namely an augment. The present etymological investigation attempts to demonstrate that this claim is not fully convincing, at least in case of the sound – կ- in words մուկն, ունկն and the plural form of the latter - ականջ-(ք). The -կ- in the words mentioned is a root element and represents the IE occlusive phoneme *s. The initial (=root) version of the մուկն was * մուկ, which, like other IE languages – Greek, Latin, Indian, Iranian, Slavic, Lithuanian, stems from the IE prototype *mūs. The original root of the word ունկն was *ուկ-, and that of ականջ - *ակ. From the typological perspective, the transition from the IE *s>Arm. կ (k) is grounded by the fact that in some of the languages mentioned above *s is represented by the back-lingual voiceless fricative х [x] (Ancient Slavic, Rus.) ḫ [x] (Hittite), and also by voiceless occlusive κ (k) - ἀκούω “to hear” in Greek like in Armenian. Initially, the word ականջ served as the form of the dual number of the word ունկն. Similarly, the word “աչ” acted as the dual number of ակն (an eye). The sound -ն- (n)- in the word * ունկ appeared as a result of a change of sounds within a word. The sound - ջ – in the word ականջ-(ք), in most probability, was the result of the analogy between the sing. Nouns in Genitive-Dative cases (comp. գիւղ, կին, այգի, կղզի, տարի, etc. ) and the with forms in Locative Case ending in – ջ (comp. գեղջ «գյուղի», կնոջ «կնոջ», (յ)այգւոջ «այգու(ն)/այ¬գում», (ի) կղզւոջ «կղզու(ն)/կղզում», (ի) տարւոջ «տարվա /տա¬րում», etc.). The word մուկ, like in all IE languages, derives from the IE prototype *mūs, while *ուկ- and *ակ- stem from the prototypes *aus- or *ōus- * through the dropping of -u or the monophthongisation of the diphthong(s) *au/*ōu.
Արդի փուլում հայերենի տերմինային բառապաշարի կատարելագործումը տեղի է ունենում գլխավորապես շնորհիվ նրա ներլեզվական հարուստ հնարավորությունների: Հոդվածում քննարկվում են նաև մի շարք հաստատությունների և մասնագետների գործունեությունը՝ ուղղված ինչպես արևելահայերենի, այնպես էլ արևմտահայերենի տերմինակազմիչ միջոցների իրացմանը:
Տեղանքի միավորներին և բնակավայրերին տրվող հատուկ անունները շատ անգամ ծագում են անվանակոչվող միավորների բնական հատկանիշների զգայական կամ իմացական ընկալումներից, այսինքն՝ բաղադրված են որականիշ բառերից, հիմնականում՝ ածականներից, դերբայներից, երբեմն թվականներից, բայց զուգահեռաբար նաև գոյականներից, որոնք տեղանունների կազմում հաճախ դառնում են որակի նշանակում՝ Ուղտասար- սարի գծագրությունը նման է ուղտի, Ուխտաձոր- ձոր է, որտեղ հեթանոսության շրջանից ուխտատեղի էր, Գետավան - գետի ափին կառուցված ավան է, Արևշատ- արևկող գյուղ է, Քարագյուղ – քարքարուտներում ստեղծված բնակավայր և այլն: Լեզվական այս փաստերը թույլ են տալիս վերականգնել բառանվան ուղղակի կապը անվանակոչվող միավորի որակների հետ: Հետևաբար որքան էլ պայմանական են թվում անվանադրումը, անվան և նրա նշանակած միավորի հարաբերությունը, իրականում դրանք փոխկապակցված են: Հին հույների դասական բանավեճը «ֆյուսեյ»-ի (ըստ բնության) և «թեսեյ»-ի (ըստ դրության) կողմնակիցների միջև ինչպես վաղնջական, այնպես էլ ժամանակակից տեղանվանագիտության մեջ կարող է լուծվել «ֆյուսեյ»-ի օգտին:
Իմաստաբանական դաշտը լեզվական միավորների ամբողջությունն է, որում բառերը ըստ իրենց արտահայտած իմաստի կամ գործառույթի համախմբված են նույն իմաստն արտահայտող կամ նրանց միավորող հասկացույթի՝ միջուկի շուրջ։ <<Աչք>> հասկացույթի իմաստային դաշտի մեջ միավորված են լեզվական այն միջոցները, որոնք <<աչք>> բառույթի հետ իմաստային զանազան հարաբերություններ են արտահայտում: Մեր նպատակն է եղել բացահայտել՝ 1) << աչք>> հասկացույթի իմաստային դաշտի կառուցվածքը, 2) << աչք>> բառույթի՝ բառարաններում արձանագրված իմաստները, 3) << աչք>> բառույթով կազմված դարձվածային միավորները, մեր մշակույթով և ավանդույթներով պայմանավորված բնորոշ իմաստները, 4) <<աչք>> բառույթի փոխաբերական իմաստը, 5) <<աչք>> բառույթի (նաև որպես դարձվածքի բաղադրիչ) ոչ խոսքային հաղորդակցման միջոցի (դիմախաղի) գործածությունը։
Հոդվածը նվիրված է այն խնդիրներին, որոնք ծագում են կոննոտատիվ իմաստների թարգմանության ժամանակ։ Հոդվածում քննել ենք հայերենում և ռուսերենում բառերի կոննոտատիվ իմաստների նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև թարգմանություններից բերված կոնկրետ օրինակներով վերլուծել այն միջոցներն ու եղանակները, որոնք կիրառվում են թարգմանության մեջ կոննոտատիվ իմաստների փոխանցման համար։
Արաբերենի դիվանագիտական լեզուն՝ որպես տերմինաբանական ուրույն ենթալեզու, մշտապես զարգացման մեջ է և համալրվում է նոր տերմինաբանական միավորներով, որոնք տարբերվում են այլ տերմինաբանական համակարգերի բառապաշարից։ Բառապաշարի համալրման գործընթացն ուղեկցվում է ինչպես փոխառության, թարգմանության, այնպես էլ արաբերենի բառապաշարի և արաբերենին հատուկ բառակազմական կաղապարների կիրառությամբ:
Հոդվածում քննվում են Ղևոնդ Ալիշանի հրատարակած ժողովրդական երգերը, ներկայացվում է երգերի հրատարակման պատմությունը «Բազմավէպի» էջերում 1843-1850թթ.: Ուսումնասիրվում են «ռամկական» կոչվող երգերի խմբավորման ալիշանյան սկզբունքները: Չնայած վերնագրին, ժողովածուում տեղ գտած ոչ բոլոր երգերն են ժողովրդական, կան և գրական, հեղինակային գործեր: Ակնհայտ է, որ Ալիշանն առաջին հերթին կարևորել է երգերի լեզվի և ոճի ժողովրդայնությունը: Նույն մոտեցումն ենք տեսնում նաև Ալիշանի կողմից ստեղծված ժողովրդական երգչի՝ Նահապետի երգերում:
Հոդվածում փորձ է արվում զանազանել «Հայոց երգք ռամկականք» ժողովածուում լույս տեսած ժողովրդական և հեղինակային ստեղծագործությունները, ներկայացվում են ժողովրդական երգատեսակները և դրանց հետագա ճակատագիրը, ինչպես նաև թռուցիկ կերպով ներկայացվում է ժողովածուում լույս տեսած երգերի ազդեցությունը հայ գրականության, մասնավորապես, Հովհ.Թումանյանի ստեղծագործություններում:
Հոդվածում փորձ է արվում ներկայացնել 20-րդ դարասկզբի հայ մամուլի ընդհանրական պատկերը՝ արժևորելով նրա դերը դարասկզբին հայոց պետականության ստեղծման, հայ մշակութային ինքնության կայացման, մասնավորապես հասարակության մեջ ներմշակութային երկխոսություն ձևավորելու գործում: Ընդգծվում են մամուլի մասնագիտական գործունեության մի շարք սկզբունքներ, որոնք նպաստեցին հայ հասարակական-քաղաքական կյանքում մամուլի նորովի արժևորմանը:
Պարբերանունների իմաստավորման և ապաիմաստավորման փուլերը տեղի են ունենում սոցիալ-մշակութային որոշակի զարգացումների ազդեցությամբ: Պարբերականի անվան փոխակերպումները պայմանավորված են տվյալ պարբերականի գործառութայնությամբ, որի փոփոխությունը տեղի է ունենում տարածաժամանակային որոշակի սահմաններում: Պարբերանունները կարող են ենթարկվել ինչպես արտահայտության, այնպես էլ բովանդակության պլանի փոփոխության: