Տեղեկատվական նամակ

2023-01-11

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ և ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ

«Կրթությունը 21-րդ դարում»

Գիտամեթոդական գրախոսվող հանդեսում հրատարակվող

գիտական հոդվածին ներկայացվող պահանջները

 

  • Հոդվածի ձևավորման տեխնիկական չափանիշներ։ Հոդվածը պետք է սկսվի անգլերեն, ռուսերեն, հայերեն համառոտագրերով և դրանց հաջորդող բանալի բառերով/առնվազն 5 բառ/։ Համառոտագրերից յուրաքանչյուրը  պետք է սկսվի հոդվածի վերնագրով համապատասխան լեզվով ՝ ուղղությունը դեպի կենտրոն և մեծատառերով գրված/առաջին համառոտագիրը անգլերեն, այնուհետև երկրորդ լեզվով, իսկ հաջորդիվ՝ հոդվածի համար ընտրված լեզվով/։ Դրան  պետք է հաջորդի Տեղեկություններ հեղինակի մասին հատվածը՝ ուղղությունը դեպի աջ։ Եթե հոդվածը անգլերեն է, մյուս երկու համառոտագրերը տեղափոխվում են շարադրանքի սկիզբ։ Եթե հոդվածը հայերեն է, սկզբում դրվում են անգլերեն, ապա՝ ռուսերեն, իսկ այնուհետև ՝ հայերեն համառոտագրերը։  Եթե հոդվածը ռուսերեն է, սկզբում դրվում է անգլերեն, ապա հայերեն, իսկ այնուհետև ռուսերեն համառոտագիրը։  Հոդվածի լեզվով գրված համառոտագրով պետք է սկսվի հոդվածի շարադրումը։
  • Տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին

Վերնագրին պետք է հաջորդեն

  • հեղինակի ազգանուն, անուն/մուգ/
  • գիտական կոչում, աստիճան,
  • աշխատավայր,
  • երկիր,
  • հեղինակի անձնական էլեկտրոնային փոստը,
  • ORCID հղումը/եթե հեղինակը չունի նման հղում, ապա պետք է գրանցվի այս` ORCID կայքում և ստանա հղումը/։

Եթե հոդվածը գրվել է համահեղինակությամբ, ապա հեղինակների անունների, թվարկված տվյալների հերթագայությունը  հոդվածում պետք է տրվի նրանց ներդրմանը համապատասխան։ Համահեղինակի ORCID հղումը ևս պետք է ներառված լինի տվյալներում:

Ամփոփում կամ  համառոտագիր։  Երեք համառոտագրերի տեքստային մասը պետք է բովանդակային առումով համապատասխան լինի և ներկայացնի հոդվածի ընդհանուր գաղափարը/այդ մասին տե՛ս հաջորդիվ/։ Ամփոփումը կամ համառոտագիրը պետք է կազմի 30 տող, մոտավոր՝ 250-300 բառ։

  • Ամփոփումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.
  1. Ո՞րն է հետազոտության նպատակը:
  2. Ո՞րն է հոդվածի արդիականությունը և գիտական նորույթը։
  3. Ի՞նչ եզրահանգումների է հանգել հեղինակը:

Համառոտ ամփոփմանը պետք է հաջորդեն բանալի բառեր։

Հիմնական նյութի շարադրանքը: Հիմնական նյութի շարադրանքը պետք է ամփոփված լինի 7-8 էջերում: Պետք է լինի հիմնախնդրի վերլուծություն, որը ներառում է

1հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների հակիրճ վերլուծությունը,

3հոդվածի նպատակը,

4հետազոտության նորույթը,

5հիմնական նյութի շարադրանքը, եզրակացություններ,

6հետագա հետազոտական հեռանկարներ, առաջարկություններ

7օգտագործած գրականության ցանկը այբբենական դասավորվածությամբ /նվազագույնը 10 աղբյուր/:

Հոդվածում կարող են ներառված լինել գրաֆիկներ և աղյուսակներ՝ ըստ անհրաժեշտության:

  • Գրականության ցանկ: Գրականության ցանկում պետք է տրվեն միայն գիտական սկզբնաղբյուրներ: Վիճակագրական տվյալների, փասթաթղթերի, հաշվետվությունների, համացանցային աղբյուրների հղումները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով: Ցանկը պետք է լինի այբբենական և համարակալված: Օգտագործած գրականության ցանկը պետք է ընդգրկի առնվազն  8-10 աղբյուր։ Օգտագործած գրականության ցանկը պետք կազմված լինի միայն այն աղբյուրներից, որոնցից հղում կա հոդվածում։ Այն պետք է դասակարգվի ըստ այբբենական կարգի, իսկ այնուհետև պետք է դրան համապատասխանեցված համարակալմամբ հղումների հատվածում նշվի գրականության ցանկում տվյալ գրքի թիվը և էջը։
  • Հղումները կատարվում են հետևյալ ձևով. քառակուսի փակագծերում գրվում է օգտագործած գրականության ցանկում աղբյուրի թիվը, որից հետո դրվում է ստորակետ, գրվում է մեջբերված մտքի կամ նախադասության էջը, օրինակ՝ [3, էջ 22]:
  • Հոդվածի էջերի քանակը. Հոդվածի հիմնական նյութի շարադրանքը պետք է լինի 6-7 էջ, 2-3 էջ ՝ համառոտագրերը և գրականության ցանկը:     
  • Տեքստի ձևավորումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին. բոլոր լուսանցքները (աջից, ձախից, վերևից, ներքևից) 20մմ, միջտողային միջակայքը՝1, տառատեսակը՝ Unicod, տառաչափը՝ 11pt, A 4 ձևաչափով՝ տեքստի ուղղությունը՝ էջի լայնությամբ հավասարեցված, առանց տողադարձի:
  • Պահանջներին անհամապատասխանության դեպքում հոդվածները չեն ընդունվում և չեն ուղարկվում գրախոսության:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդվածի էլեկտրոնային տարբերակն ուղարկել OJS համակարգով, ինչպես նաև ՝ հետևյալ էլ. փոստին՝ education21@ysu.am, <<էլեկտրոնային նամակի վերնագիր>> պատուհանում գրել հեղինակի ազգանունը և անունը: Ուղարկվող ֆայլի անվանման մեջ նույնպես պետք է գրված լինի հեղինակի ազգանունը:

Խնդրում ենք հոդվածները ուղարկել մինչև մարտի 30-ը։

Սպասում ենք ձեր հոդվածներին:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հանդեսի պատասխանատու քարտուղար՝

Լուսինե Հայրապետյան

/ մանկ.գիտ.թեկնածու, դոցենտ/

Հեռ.՝  094-409373

Էլ.փոստ՝  education21@ysu.am

 

Նմուշ

TITUL

 

author's name, surname,

rank, degree of the author,

work place,

country,

author's e-mail the address,

ORCID link

Abstract. 300 word

Keywords: --------------, --------------------, --------------, ------------------, -------------------------.

 

ЗАГЛАВИЕ  

ФИ  автора,

степень, ученое звание,

место работы,

страна,

личный электронный адрес автора /e-mail,

ссылка ORCID

 

 

 

Аннотация

Введение: 300 слово

Ключевые слова. -----------------, --------------------, ----------------------, ---------------------------, --------------------.

 

ՎԵՐՆԱԳԻՐ

Ազգանուն անուն

գիտական կոչում, աստիճան,

Աշխատավայր

Երկիր

Mail:------------------------

    https://orcid.org/

 

Համառոտ ներածական։ 300բառ

Բանալի բառեր։ Առնվազն 5 բառ

 

Հիմնախնդիրը: -----------------------------------------------

Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների հակիրճ վերլուծություն: ------------------------------------------------------------------------

Հետազոտության նպատակը։ ------------------------------------

Հետազոտության նորույթը։ -------------------------------------------

Հետազոտության գործնական նշանակությունը։ -----------------------------------

Հիմնական նյութի շարադրանքը։ ---------------------------

Եզրակացություններ։ --------------------------------------------

Օգտագործված գրականության ցանկ