ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՈՐՊԵՍ ԴԻՍԿՈՒՐՍԻՎ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/FLSP.2025.25.114

Բանալի բառեր-:

էլեկտրոնային միջնորդավորված հաղորդակցություն, համաժամանակյա, ասինխրոն, ատելության խոսք, կիբերհետապնդում, կիբերհարձակում, ծաղր

Ամփոփում

Ատելության խոսքը, լինելով առցանց տիրույթի անբաժանելի մաս, դարձել է հզոր գործիք խտրական վերաբերմունք, մոտեցումներ ձևավորելու համատեքստում։ Համացանցում անանունությունը և կեղծ օգտատիրոջ անունով հանդես գալը այն խթանող հանգամանքներն են, որ մարդկանց դարձնում են «համարձակ» իրենց բացասական վերաբերմունքը արտահայտելու համար։ Սույն հետազոտության արդյունքները փաստում են, որ ատելության խոսքը թիրախավորում է էթնիկ փոքրամասնություններին (տարածելով իսլամաֆոբիա), կանանց և ներգաղթյալներին, որոնք արդեն իսկ համարվում են խոցելի խումբ։ Դիսկուրսի քննադատական մեթոդի կիրառմամբ բացահայտվում են այն լեզվական միավորները, որոնք ստեղծում են խտրականություն հրահրող գաղափարախոսություն և լայն տարածում են գտնում սոցիալական մեդիայում։ Սույն գաղափարախոսության երկարաժամկետ հետևանքները դրսևորվում են հայրիշխանություն, այլամերժություն և հակամիգրացիոն կարծիքներ ձևավորելու ժամանակ։ Փոխաբերությունները, բացականչական նշանները, հուզանշանները արդյունավետ միջոցներ են ատելության խոսք տարածելու համար։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-23

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մադոյան Ն., & Մադոյան Ա. (2025). ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՈՐՊԵՍ ԴԻՍԿՈՒՐՍԻՎ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ. Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար, 25, 114-133. https://doi.org/10.46991/FLSP.2025.25.114