Ա․ ՄԱՐԿՈՍՅԱՆ, Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, Է․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ, ԵՐԵՎԱՆ, «ԱՆՏԱՐԵՍ» ՀՐԱՏ․, 2020, 628 էջ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.1.061Abstract
«Ժամանակակից պետության տնտեսագիտությունը» գիրքը կամրջում է աշխատության սկզբում ներկայացված հանրապետության սոցիալ–տնտեսական հիմնախնդիրները և հետագա ու հատկապես վերջին շրջանի իրողությունները: Եթե 1990-ական թվականներին հանրապետության սոցիալ-տնտեսական փոխակերպության հիմքում գործում էր այսպես կոչված ազատական տնտեսություն կերտելու գործիքակազմը, ապա հետագա շրջանը բնութագրվեց «պետական միջամտության» գործառույթի աճով՝ ձևավորելով արդարության և ազատության արժեքների դեֆիցիտային հասարակություն: Ընդհանուր գծերով ուրվագծելով ազատության և արդարության վերաբերյալ տնտեսագիտական մտքի որոնումների հյուսվածքը (Ջ. Քեյնս, Կ. Փոփեր, Լ. Միզես, Ֆ. Հայեկ և ուրիշներ)՝ հեղինակները սոցիոլոգիական հարցումների արդյունքներով փաստում են, որ հասարակության արժեքային համակարգի ութ բաղադրիչների շարքում (արդարություն, ազատություն, համերաշխություն, համախմբվածություն, ինքնասահմանափակում և զոհաբերություն, հայրենասիրություն, մարդու նկատմամբ բարություն, ընտանեկան ավանդույթներ) առաջնային են ճանաչվել արդարության (36%) և ազատության (22%) արժեքները (էջ 46):
Իմ նպատակը չէ մեկ առ մեկ անդրադառնալ աշխատության բոլոր արծարծումներին, նշեմ միայն, որ այն, ինչպես և առաջին հատորը, ուղեցույց է ընտրել տնտեսագիտության գիտական եզրակացությունները հանրամատչելի դարձնելու և մարդկանց արդի տնտեսագիտության գիտելիքներով հարստացնելու սկզբունքը, տնտեսական քաղաքականության մեջ ճանաչելու իրականի և անիրականի սահմանները:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.