Մսամթերքի շրջանառության ոլորտում հնարավոր անբարեխիղճ մրցակցության երևույթների կարգավորումներն ու դրանց բարելավման ուղիները ԵԱՏՄ շրջանակներում

Authors

  • Վարդան Ալեքսանյան ՀԱԱՀ
  • Դավիթ Հովհաննիսյան ՀԱԱՀ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.1.018

Keywords:

մսամթերք, երշիկ և նրբերշիկ, անբարեխիղճ մրցակցություն, ԵԱՏՄ, մսային արտադրանք, միս պարունակող մթերք

Abstract

Մրցակցության պաշտպանության օրենսդրություն ունեցող բոլոր երկրներում անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է: Այն արգելվում է նաև Եվրասիական միության անդամ երկրների օրենսդրությամբ: Հասարակության մոլորեցումը անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից մեկն է, սակայն միշտ չէ, որ ընկերությունների կողմից դրսևորվող վարքագիծը դիտավորություն է լինում: Երբեմն նման վարքագիծը ոչ ճիշտ կանոնակարգման կամ իրավական տարընթերցումների հետևանք են: Մսամթերքի արտադրության ոլորտում «Երշիկեղեն» և «Նրբերշիկ» ապրանքատեսակների շրջանառության ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոլորտը կարգավորող ԵԱՏՄ կանոնակարգում և դրա հայերեն տարբերակում առկա են մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք կարող են սպառողներին մոլորեցման պատճառ հանդիսանալ և դիտարկվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ: Հետևաբար նման բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել հստակեցումներ և փոփոխություններ:

Author Biographies

Վարդան Ալեքսանյան, ՀԱԱՀ

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ

Դավիթ Հովհաննիսյան, ՀԱԱՀ

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս

Downloads

Published

2021-05-10

How to Cite

Ալեքսանյան Վ., & Հովհաննիսյան Դ. (2021). Մսամթերքի շրջանառության ոլորտում հնարավոր անբարեխիղճ մրցակցության երևույթների կարգավորումներն ու դրանց բարելավման ուղիները ԵԱՏՄ շրջանակներում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 12(1 (34), 18–28. https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.1.018

Issue

Section

Կառավարում