Մարդկային զարգացման հայեցակարգը հետահայացով

Authors

  • Անի Գալստյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.003

Keywords:

Մարդկային զարգացման տեսություն, մարդկային զարգացման ինդեքս, կենսամակարդակ, բազմաչափ աղքատություն, անթրոպոցեն, մոլորակային ճնշում

Abstract

Արդի ժամանակաշրջանում մարդկային զարգացման գլխավոր մարտահ-րավերներից են կայունությունը և անհավասարության տարատեսակ դրսևո-րումները։ Հոդվածում վերլուծության է ենթարկվել Հայաստանի մարդկային զարգացումը բնութագրող ցուցանիշների դինամիկան՝ միջազգային միտումնե-րի հետ համեմատելու, առկա բացերը գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով։ Ուսումնասիրվել են 1990-2020 թթ․ Հայաստանի և մի շարք երկր-ների ՄԶԻ-ները։ Թեև մարդկային զարգացման զեկույցում Հայաստանի կրթութ-յան ցուցանիշները գերազանցում են աշխարհի միջինը, ոլորտում առկա խնդիրները երկրի աճը զսպող առանցքային սահմանափակումներից են։
Անցած 30 տարում կիրառվել են մարդկային զարգացումը բնութագրող տարբեր ցուցանիշներ՝ կանանց հնարավորությունների և իրավունքների ընդ-լայնման, անհավասարության, բազմաչափ աղքատության և այլն։ Անտրոպո-ցենի դարաշրջանում կիրառվում է նոր մոտեցում՝ ՄԶԻ-ն ճշգրտվում է հաշվի առնելով մոլորակային ճնշումը։

Author Biography

Անի Գալստյան, ԵՊՀ

Տ․գ․թ․, Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-09-15

How to Cite

Գալստյան Ա. (2021). Մարդկային զարգացման հայեցակարգը հետահայացով. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 12(2 (35), 3–16. https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.003

Issue

Section

Տնտեսագիտական տեսություն