Պետության կայացածության գնահատման մեթոդաբանության շուրջ

Authors

  • Karlen Khachatryan YSU

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.032

Keywords:

պետության կայացածություն, տնտեսական քաղաքականություն, պետական կարգավորում, պետության անգործունակության համաթիվ, կոռուպցիայի ընկալման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ

Abstract

Վերջին տասնամյակներում պետության կայացածության մասին քննարկումներն արդիական են դարձել՝ պայմանավորված պետության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ, պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությամբ: Տարբեր հետազոտողներ և կառույցներ պետության կայացածության աստիճանի որոշման տարբեր մոտեցումներ են առաջարկում՝ կիրառելով տարբեր ցուցանիշներ և համաթվեր։ Սույն հոդվածում քննարկվել են պետության կայացածության մակարդակի գնահատման ամենից տարածված մոտեցումներից երեքը՝ պետության անգործունակության համաթիվը, կոռուպցիայի ընկալման համաթիվը և գլոբալ մրցունակության համաթիվը։ Վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ պետության անգործունակության ցուցիչով Հայաստանի Հանրապետության դիրքը վերջին 6 տարիների տնթացքում չի փոխվել, կոռուպցիայի ընկալման համաթվի առումով վերջին 2 տարիներին որոշակի առաջընթաց է արձանագրվել՝ պայմանավորված 2018թ․-ի քաղաքական իրադարձություններով, իսկ գլոբալ մրցունակության համաթվի առումով Հայաստանի Հանրապետության դիրքերը թուլանում են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն, ապրանքների շուկա և նորարարության կարողություն ենթացուցիչների մասով։

Author Biography

Karlen Khachatryan, YSU

Head of the Chair of Management and Business, PhD in Economics, Associate Professor

Downloads

Published

2021-09-15

How to Cite

Khachatryan, K. (2021). Պետության կայացածության գնահատման մեթոդաբանության շուրջ. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 12(2 (35), 32–46. https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.032

Issue

Section

Կառավարում