Արժեթղթավորումը և կառուցվածքային ֆինանսավորումը ՀՀ-ում

Authors

  • Լուսինե Մինասյան Yerevan State University

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.1.035

Keywords:

արժեթղթավորման հիմնադրամներ, ֆոնդեր, ֆոնդի կառավարիչ, ակտիվների խումբ, արժեթղթավորում, հիպոտեկավորված պարտատոմսեր, ներդրող, եկամուտ

Abstract

Ար­ժեթղ­թա­վո­րու­մը մի գոր­ծըն­թաց է, ո­րով ոչ ի­րաց­վե­լի ա­ռան­ձին վար­կե­ր և­ այլ պարտ­քա­յին գոր­ծիք­նե­ր հա­մախմբ­վում են և վե­րած­վում ի­րաց­վե­լի ու շրջա­նա­ռե­լի ակ­տիվ­նե­րով ա­պա­հով­ված ար­ժեթղ­թե­րի: Այն նե­րա­ռում է ակ­տիվ­նե­րի խմբա­վո­րու­մը և դ­րանց նկատ­մամբ ի­րա­վունք­նե­րի վա­ճառ­քը ներդ­րող­նե­րին: Ֆի­նան­սա­կան ինս­տի­տուտ­նե­րը ար­ժեթղ­թա­վո­րում են ակ­տիվ­նե­րը կա­պի­տա­լի շու­կա­յից ֆի­նան­սա­վո­րում ներգ­րա­վե­լու, ինչ­պես նաև կա­պի­տա­լի պա­հան­ջը նվա­զեց­նե­լու հա­մար: Ար­ժեթղ­թա­վո­րու­մը կա­րող է կա­տա­րե­լա­գոր­ծել ի­րաց­վե­լիութ­յու­նը, ինչ­պես նաև ակ­տիվ­նե­րի խմբի շու­կա­յա­կան գնա­հա­տու­մը: Այն և հատ­կա­պես կա­ռուց­ված­քա­յին ֆի­նան­սա­վո­րու­մը ա­ռա­ջար­կում են ներդր­ման լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ նոր ռիս­կայ­նութ­յան գոր­ծիք­նե­րում՝ ստանձ­նե­լու ի­րենց պա­հանջ­ներն ա­ռա­վե­լա­գույնս բա­վա­րա­րող ռիս­կեր և­ ու­նե­նա­լու ա­վե­լի լավ ի­րաց­վե­լիութ­յուն:

ՀՀ-ում կա­ռուց­ված­քա­յին ֆի­նան­սա­վո­րու­մը կար­գա­վոր­վում է «Ակ­տիվ­նե­րի ար­ժեթղ­թա­վոր­ման և­ ակ­տիվ­նե­րով ա­պա­հով­ված ար­ժեթղ­թե­րի մա­սին» և «Ա­պա­հով­ված հի­պո­տե­կա­յին պար­տա­տոմ­սե­րի մա­սին» ՀՀ օ­րենք­նե­րով։ 2021 թվա­կա­նի դրութ­յամբ ՀՀ-ում ի­րա­կա­նաց­վել են թո­ղար­կում­ներ եր­կու մո­դել­նե­րով գոր­ծող օ­րենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի շրջա­նակ­նե­րում։ Ամ­փո­փե­լով կա­ռուց­ված­քա­յին ֆի­նան­սա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի նկա­րա­գի­րը, ու­նե­նա­լով տե­սակ­նե­րի բազ­մա­զա­նութ­յան ճկուն հա­մա­կարգ, ինչ­պես նաև հա­մա­րե­լով ար­ժեթղ­թա­վո­րու­մը ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գում ստեղծ­ված լա­վա­գույն ի­րա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րից մե­կը՝ այ­դու­հան­դերձ ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րի շրջա­նա­կ­նե­րում կար­գա­վո­րող մար­մին­նե­րի առջև ծա­ռա­նում են նոր խնդիր­ներ՝ պա­հան­ջե­լով գրա­գետ ու ճկուն լու­ծում­ներ կար­գա­վոր­ման տե­սանկ­յու­նից։

Author Biography

Լուսինե Մինասյան, Yerevan State University

ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս

References

«Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ Օրենք

Downloads

Published

2022-04-05

How to Cite

Մինասյան Լ. (2022). Արժեթղթավորումը և կառուցվածքային ֆինանսավորումը ՀՀ-ում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(1 (37), 35–45. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.1.035

Issue

Section

Ֆինանսներ