Գյուղատնտեսության ոլորտում առաջացող բազմաչափանիշային խնդիրների լուծման որոշ մոտեցումներ

Authors

  • Գագիկ Տոնոյան Երևանի պետական համալսարան
  • Մարինե Բունիաթյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.1.053

Keywords:

բազմաչափանիշային խնդիրներ, Պարետոյի հավասարակշռության սկզբունք, արդյունավետ ալգորիթմներ և դրանց բարդությունը, սիմպլեքս մեթոդ, տրանսպորտային խնդիր, դինամիկ ծրագրում

Abstract

Հոդ­վա­ծում ա­ռա­ջարկ­վում են ագ­րա­րա­յին հատ­վա­ծում ա­ռա­ջա­ցող բազ­մա­­չա­փա­նի­շա­յին խնդիր­նե­րի լուծ­ման նոր մե­թոդ­ներ։ Ձ­ևա­կերպ­ված են օպ­տի­­մաց­ման չորս խնդիր­ներ՝ բա­րիք­նե­րի գու­մա­րա­յին բեր­քատ­վութ­յան ա­ռա­վե­­լար­կում, գու­մա­րա­յին շա­հույ­թի ա­ռա­վե­լար­կում, ո­ռոգ­ման ջրի սե­զո­նա­յին ծա­վա­լի նվա­զար­կում և բերքն ա­ճեց­նե­լու գու­մա­րա­յին ռիս­կե­րի (կար­կուտ, ցրտա­հա­րութ­յուն, ե­րաշտ և­ այլն) նվա­զար­կում: Բա­ցի այդ՝ դրվում են լրա­ցու­ցիչ պա­հանջ­ներ՝ բեր­քի հա­մա­չափ բաշ­խում, պա­րե­նա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վում, ինչ­պես նաև քննարկ­վում են բա­րիք­նե­րի ար­տա­հան­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Վե­րը նշված պայ­ման­նե­րով (կամ դրանց մի մա­սով) ա­ռա­ջա­նում են 60 խնդիր­ներ, ո­րոն­ցից 44-ը բազ­մա­չա­փա­նի­շա­յին են (եր­կու, ե­րեք կամ չորս նպա­տա­կա­յին ֆունկ­ցիա­նե­րով խնդիր­ներ):

Այդ խնդիր­նե­րի լուծ­ման հա­մար ա­ռա­ջարկ­վում են ե­րեք մե­թոդ­ներ՝ նպա­տա­կա­յին ֆունկ­ցիա­նե­րի միա­վոր­ման և կշ­ռա­յին գոր­ծա­կից­նե­րի զու­գակց­ման ե­ղա­նակ, դի­նա­միկ ծրագր­ման ե­ղա­նակ, հա­տում­նե­րի և­ ար­տաք­սում­նե­րի ե­ղա­նակ, ո­րոնք հիմ­նա­կա­նում նո­րութ­յուն­ներ են:

Բո­լոր մե­թոդ­նե­րը ո­րոշ պարզ ձևա­փո­խում­նե­րով կա­րե­լի է կի­րա­ռել տնտե­սութ­յան և հա­սա­րա­կա­կան կյան­քի այլ բնա­գա­վառ­նե­րում ա­ռա­ջա­ցող խնդիր­նե­րի լուծ­ման հա­մար: Ն­կա­րագր­ված են մե­թոդ­նե­րի ալ­գո­րիթմ­նե­րը, գնա­հատ­ված են դրանց բար­դութ­յուն­նե­րը։ Ա­ռա­ջարկ­վող ալ­գո­րիթմ­նե­րը արդ­յու­նա­վետ են (բազ­ման­դա­մա­յին բար­դութ­յամբ): Բեր­ված են ո­րոշ ա­ռա­ջար­կութ­յուն­ներ և դի­տո­ղութ­յուն­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րութ­յուն կտան կա՛մ ընդ­լայ­նե­լու դի­տարկ­վող խնդիր­նե­րի շրջա­նա­կը, կա՛մ նե­ղաց­նե­լով այդ շրջա­նա­կը՝ լա­վաց­նե­լու ա­ռա­ջարկ­վող մե­թոդ­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը։

Author Biographies

Գագիկ Տոնոյան, Երևանի պետական համալսարան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթմոդելավորման ամբիոնի դոցենտ

Մարինե Բունիաթյան, Երևանի պետական համալսարան

Տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ տնտեսագի­տու­թյան մեջ մաթմոդելավորման ամբիոնի դոցենտ

References

Хемди А․ Таха, Введение в исследование операций М․, 2005․ էջ 84-125:

Е․ В․ Шикин Математические методы и модели в управлении, М․, 2000․ էջ 158-163:

Пападимитриу Х.Х., Стайглиц К, Комбинаторная оптимизация, Москва, 1985 стр. 510 էջ 226-230:

Р. Штойер, Многокритериальная оптимизация, Москва, 1992. էջ 146-167:

П.В. Иванов, И.В. Ткаченко, Экономико-математическое моделирование в АПК, Ростов-на-Дону, 2013, էջ 101-107, 180-205 :

А.П. Москаленко, В.В. Гутенев, С.А. Москаленко, В.В. Денисов, Экономика природопользования и ресурсосбережения, Ростов-на-Дону, 2014, էջ 262-263:

Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ, ՀՊՏՀ, Երևան 2017, էջ 48-51:

Downloads

Published

2022-04-05

How to Cite

Տոնոյան Գ., & Բունիաթյան Մ. (2022). Գյուղատնտեսության ոլորտում առաջացող բազմաչափանիշային խնդիրների լուծման որոշ մոտեցումներ. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(1 (37), 53–63. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.1.053

Issue

Section

Տնտեսամաթեմատիկական մոդելավորում